Հայկ Մարությանն առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2019-ի վերջին ամիսներին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղը հիշում ենք: Հատկապես սեպտեմբերի վերջից՝ աղբահանության խնդրի սկզբունքային լուծումից հետո տարբեր գործիչներ ու որոշակի լրատվամիջոցներ ապատեղեկատվության ու բամբասանքների արշավ էին սկսել քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեության հետ կապված: Մասնավորապես, բիզնեսի սոցիալական պատասխանատվության սկզբունքով քաղաքին տրված նվերների վերաբերյալ աղմուկը եւս, բոլորս հիշում ենք: 2019-ի դեկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 1in.am-ի եթերից, իր խոսքով, «բացահայտում արեց»՝ ասելով, որ նվիրատու ընկերությունները իրե՛նք չեն գնել Կամազները, «Փո՛ղն են տվել քաղաքապետարանին, քաղաքապետարանն է գնել, փո՛ղ, փո՛ղ են տվել քաղաքապետարանին… Իսկ ի՞նչ իմանանք՝ ինչքան են տվել, ինչքանից են առել: Կարող ա, ասենք, 1 միլիոն դոլար տվել են, 800 հազարի են առել Կամազները»: (հղումները՝ մեկնաբանություններում) Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանի եթերում դեկտեմբերի 23-ին արեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ընդ որում, երկու հարգարժան գործիչները իրենց խոսքերը հաստատող որեւէ փաստ չներկայացրեցին: Չէին էլ կարող ներկայացնել, որովհետեւ վերը նշված հայտարարությունները, ըստ էության ապատեղեկատվություն են: Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնական նամակներ է հղել պարոնայք Էդմոն Մարուքյանին եւ Դավիթ Խաժակյանին՝ առաջարկելով հերքել հիշատակված պնդումները կամ ներկայացնել համապատասխան փաստաթղթային հիմնավորումներ: Հ.Գ. Ինչպես տեսնում ենք, այս անգամ նամակների ներքո օրիգինալ ստորագրություններ են եւ ոչ թե ֆաքսիմիլ»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55