Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է թողել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար եւ «Հաղթած Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը: Օկրուաշվիլիին ձերբակալել են 2019 թվականի հուլիսի 25-ին՝ հունիսի 20-21-ին Վրաստանի խորհրդարանի վրա գրոհի փորձ կատարելու ժամանակ բռնի գործողություններ կազմակերպելու, ղեկավարելու եւ դրանց մասնակցելու մեղադրանքով: Դատարանը հետաքննության ընթացքում քաղաքական գործչին ուղարկել էր նախնական կալանքի: Մեղքը հաստատվելու դեպքում Օկրուաշվիլիին սպառնում է վեցից մինչեւ ինը տարվա ազատազրկում: Հունվարի 16-ին կայացած դատավարության ընթացքում հարցաքննել են մեղադրանքի երկու վկաների՝ երկու քննիչների եւ ՆԳ նախարարության մամուլի ծառայության մեկ աշխատակցի: Մեղադրյալն ինքը ներկա չի եղել նիստին: Դատավարության ժամանակ նաեւ քննվել է Օկրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի հարցը, սակայն դատարանն այն թողել է առանց փոփոխության: Հունիսի 20-ի բողոքի ակցիան վերաճել էր անկարգությունների, ցուցարարները խորհրդարանի վրա գրոհելու փորձ էին ձեռնարկել: Ոստիկանությունը կիրառել էր արտասվաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Այդ գիշեր տուժել էր 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան, հաղորդել է Sputnik-ը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34