«Իրատես» թերթը գրում է. «Հունվարի 14-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդլայնված կազմով խնջույք է կազմակերպել: Ներկա է եղել կուսակցության վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, նախարարների ու մարզպետների մակարդակով:
Քեֆ-ուրախությանը մասնակցել են նաեւ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչները: «Ամեն մեկն իր աթոռի գումարն է տվել: Ներկա են եղել բոլոր նրանք, որոնք ցանկություն են ունեցել մասնակցելու, պարտադիր պահանջ չի եղել: «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք, օրինակ, բացակայել են»,- ասաց «Իրատեսի» աղբյուրն ու հավելեց՝ կուսակցության միջոցառմանն ամենաակտիվը մարզպետներն են եղել:
Facebook սոցիալական ցանցում նրանցից մեկն օղու բաժակները ձեռքին լուսանկար էր հրապարակել ու վերտառել. «Ծառայում ենք Հայաստանին, Արցախին ու ժողովրդին»: Գերազանց կլիներ, որ գրառման ոգով իսկապես ծառայեին պետությանն ու ժողովրդին, բայց մի-մի բաժակ խմելուց, այնուհետ օղու բաժակները ձեռքներին լուսանկար հրապարակելուց հետո անլրջանում են նրանց թե՛ խոսքը, թե՛ խոստումը:
Պետությունը բաժակ բաժակի խփելով չեն սիրում, պետության բարօրությունը կենաց ասելով չեն ապահովում, մարդկանց նման լուսանկարներ հրամցնելով չեն ծառայում: Թե ինչ փոփոխություններ են եղել մարզերում անցած մեկուկես տարում, կարող է վկայել մարզաբնակ յուրաքանչյուր քաղաքացի, «դուխով» ելույթներն ու «դոբրիի մեջ» լուսանկարները մարդկանց կյանքը չեն բարելավելու:
Ի դեպ, երեկոյի ընթացքում արգելված են եղել տեսանկարահանումն ու «լայվ» մտնելը. մեծ պաստառի վրա փակցված են եղել դրանք արգելող նկարներ: «Պետք չէր, որ ուղիղ եթեր մտնեին ու տեսնեին քեֆ-ուրախության կադրերը կամ գինովցած պաշտոնյաներին: Հնարավոր է՝ այնպիսի մեկնաբանություններ լինեին, որ կարող էին շահարկման տեղիք տալ: Դրա համար որոշել էինք՝ հեռու «լայվից», շառից ու փորձանքից: Որեւէ մեկը Facebook-յան ուղիղ եթեր չի մտել, իսկ տեսանկարահանում արել են, թե ոչ, չենք կարող ասել»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16