Սաուդյան Արաբիայի իշխանությունները ԱՄՆ-ին մոտ 500 մլն դոլար են վճարել այս երկիր ամերիկյան զորքի եւ ռազմական տեխնիկայի տեղափոխման ու տեղակայման ծախսերի փոխհատուցման հաշվին: Այս մասին CNN հեռուստաընկերությանը հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեբեկա Ռեբարիխը:
Նրան կրկնակի դիմել են հստակեցնելու համար Fox News-ի հետ հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը, որը հրապարակվել էր հունվարի 10-ին: Թրամփն այդ ժամանակ հայտնել էր, որ Իրաքից ամերիկյան զորքը դուրս բերելու դեպքում ԱՄՆ-ն հնարավորություն ունի այդ երկրից փոխհատուցում վերցնելու ռազմաբազաների եւ Բաղդադում դեսպանության կառուցման համար: Որպես Սպիտակ տան այդպիսի մոտեցման մի օրինակ նշվել էր Էր Ռիադի հետ ռազմական համագործակցությունը: «Մենք զորք ենք ուղարկել Սաուդյան Արաբիա, որը դրա համար մեզ վճարել է: Նրանք արդեն բանկում 1 մլդ դոլարի ավանդ են կատարել»,- ասել էր պետության ղեկավարը:
«Գործընկերների մասնակցության մասնաբաժնի ընդլայնման մասին ԱՄՆ նախագահի ցանկության համաձայն՝ պաշտպանության նախարարությունը Սաուդյան Արաբիայի հետ փոխգործակցում է այդ տեղակայման ծախսերի բաշխման հարցում, որը կոչված է ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունը եւ վերացնելու ագրեսիայով ուղեկցվող թշնամությունը: Սաուդյան Արաբիայի իշխանությունները համաձայնվել են օգնել մարել այդ գործողությունների արժեքը եւ կատարել են առաջին վճարումը»,- տեղեկացրել է Ռեբարիխը: Նրա խոսքով՝ 2019 թվականի դեկտեմբերին կատարված առաջին վճարման չափը կազմել է մոտ 500 մլն դոլար:
Անցյալ տարվա հոկտեմբերի 11-ին Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիա է տեղափոխում լրացուցիչ 3 հազար զինծառայողի, կործանիչների 2 էսկադրիլիա, էքսպեդիցիոն ավիաթեւ, Patriot զենիթահրթիռային համալիրների 2 գումարտակ եւ THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ: ԱՄՆ վարչակազմն այսպիսի որոշում էր ընդունել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 14-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ էին հասցվել սաուդյան ազգային նավթային ընկերություն Saudi Aramco-ի 2 ձեռնարկություններին: Այս հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին «Անսար Ալլահ» եմենյան խռովարար շարժման ներկայացուցիչները:
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55