Եվրաեռյակը՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ծառայում է ԱՄՆ-ի շահերին եւ չի կարող իրանցի ժողովրդին ծնկի բերել: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Mehr-ի հաղորդմամբ՝ Խամենեին ուրբաթօրյա աղոթք է անցկացրել վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ: Նա «Աստծո օր» է անվանել Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածը՝ ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, նշելով, որ դրա հետեւանքերն իրենց մասին կհիշեցնեն աստիճանաբար: «Գեներալ Սոլեյմանին տարածաշրջանում ահաբեկիչների դեմ պայքարում ամենաազդեցիկ հրամանատարն էր, եւ բոլորը ճանաչում են այդ փաստը»,- նշել է Խամենեին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը սպանեց Սոլեյմանիին ոչ թե մարտի դաշտում, այլ վախկոտի նման, եւ նրանք ճանաչեցին այդ ահաբեկչական ակտը, ինչը խայտառակություն է Վաշինգտոնի համար: Նրա խոսքով՝ ամերիկացի ծաղրածուները պնդում են, թե աջակցում են իրանցիներին, սակայն նրանք ստում են, քանի որ իրականում ցանկանում են «իրենց դաշույնը խրել իրանցի ժողովրդի մարմնի մեջ»: «Ուկրաինական ինքնաթիռի սարսափելի ողբերգությունն իսկապես վշտացրեց Իրանին, սակայն թշնամին ձգտում էր մթագնել հրամանատարների մահն այդ ողբերգական միջադեպով: Թշնամին երջանիկ է ինքնաթիռի չկանխամտածված կործանման առիթով, քանի որ կարծում է, որ առիթ է գտել Իրանին ոչնչացնելու համար, սակայն, անկասկած, դա նրան չի հաջողվի»,- ասել է Խամենեին: Նա նաեւ նշել է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստած եվրոպացիները ահաբեկիչներ են, որոնք ծառայում են միեւնույն տիրոջը: Իրանը չի վախենում բանակցություններից՝ հավելել է Խամենեին: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ միջոցն ուժ հավաքելն է:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34