1in.am - Աֆղանստանում ահաբեկչության մակարդակը էլ ավելի է բարձրացել երկիր ԱՄՆ-ի ներխուժումից հետո։ Այս մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կարզայը, ով Մոսկվա է ժամանել՝ մասնակցելու միջազգային անվտանգության հարցերով համաժողովին։
«Գնալով ավելանում է արմատական տրամադրություններով երիտասարդների թիվը ոչ միայն մեզ մոտ, այլև ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում… ԱՄՆ-ը պետք է ինչ-որ կերպ պարզաբանի իրավիճակը, թե ինչու ամեն ինչ այնպես չընթացավ»,- ասել է Կարզայը՝ նշելով, որ այդ հարցը բազմիցս ուղղել է ԱՄՆ-ին, որի ներկայացուցիչները պատասխանել են, թե գիտեն խնդիրների ու դժվարություններին մասին։ «Ինձ նրանց պատասխանը չի բավարարում»,- նշել է Կարզայը։
Անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքար՝ զրկելով գրոհայիններին մոտիվացիայից և ֆինանսավորման աղբյուրներից։
Կարզայը նշել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն կարողացել հասնել Աֆղանստանի համար կայուն անվտանգության և վերջանականապես արմատախիլ անել ծայրահեղականությունը, քանի որ «պայքարել են աֆղանական գյուղերում, որտեղ ահաբեկչություն չկար»։
«Նրանք չեն հարձակվել Պակիստանում ահաբեկիչների ապաստարանների ու ուսումնական բազաների վրա, չեն պայքարել նրանց մոտիվացիայի դեմ, չեն փակել ֆինանսավորման ուղիները, թեև գիտեին, թե որտեղից են գալիս այդ գումարները։ Այդ պատճառով տուժել է մեր երկիրը և կշարունակի տուժել, եթե այդ բոլոր գործողությունները չձեռնարկվեն»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ միջազգաին հանրությունը պետք է միավորվի ծայրահեղականության դեմ պայքարում։
ԱՄՆ-ը պետք է ահաբեկչության դեմ պայքարի Ռուսաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ՝ ասել է նա։
«Ես կարծում եմ՝ եթե ԱՄՆ-ն իմանա, թե որտեղ է գլխավոր խնդիրը, իսկ մեր կարծիքով՝ այդ խնդրի աղբյուրը և բոլոր հարակից տարրերը գտնվում են մեր երկրի սահմաններից դուրս՝ Պակիստանում, ապա նրանք պետք է սկսեն համագործակցել Ռուսաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ՝ այդ հարցի լուծման համար»,- ասել է նա։
Նա հավելել է, որ երկրում չկա անվտանգություն, ծայրահեղականությունն ու արմատականությունը լայնորեն տարածված են։ Դրա պատճառը, նրա կարծիքով՝ սխալ ռազմավարության ընտրության և ահաբեկչության դեմ պայքարի սխալ գործողությունների մեջ է։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55