Վիվա-ՄՏՍ. Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց: Տեղեկացնում է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ֆեյսբուքյան տեսաուղձերում։ Այսպես, փոփոխվում են ընկերության տարբերանշանի՝ լոգոյի, բաղադրիչ մաս կազմող գրառումները. «Cell» բաղադրիչը տարբերանշանից դուրս է գալիս, և նոր տարբերակում պահպանվում են միայն «Viva» և «MTS» հատվածները, ինչն արտահայտում է ընկերության՝ թվային ծառայությունների և առաջարկների ստեղծմանն ուղղված նոր ռազմավարությունը: Այս մոտեցմանը համահունչ փոփոխվում է նաև «Viva» գրառման գրաֆիկական տեսքը: «Մենք փոխում ենք մեր ընկերության տարբերանշանը: Չէ՞ որ տարբերանշանը՝ լոգոն, պետք է համապատասխանի այն ամենին, ինչ ընկերությունն անում է, պետք է համապատասխանի ընկերություն ինքնությանը», - նշել է Վիվա-ՄՏՍ-ի տնօրենը: Տարբերանշանի ոճային փոփոխությունը նաև շեշտադրում է ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու դեպի թվային աշխարհը՝ գունեղ, համարձակ ու կենսախինդ: «Բոլորիս համար տարիների ընթացքում հարազատ դարձած Վիվան, մեր ինքնության հիմքն ու խորհրդանիշը, մնացել են անփոփոխ: «Cell»-ը, որ նշանակում է բջիջ, և խորհրդանշում է բջջային կապի ծառայությունները, այսինքն՝ այն, ինչ մենք միշտ մատուցել ենք: Այսպիսով, շարունակելով մատուցել հեռահաղորդակցության ծառայություններ՝ անցում ենք կատարում դեպի թվային (digital) բազմաթիվ ծառայություններ տրամադրող ընկերություն», - պարզաբանել է Յիրիկյանը: Նորացված ոճը կոչված է ընդգծելու, որ Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է շատ ավելին, քան պարզապես ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններն են, այդ թվում նաև՝ մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն: Ներկայումս Վիվա-ՄՏՍ-ը փոխակերպման փուլում է՝ հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն: Գլխավոր տնօրենի խոսքով՝ դա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին:
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15