ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել են կառավարության անդամների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Չորեքշաբթի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, սակայն մինչ նոր կազմի ձևավորվելը այն շարունակում է կատարել իր պարտականությունները: Միշուստինն առավոտյան ժամանել է «Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայա» փողոցում գտնվող Կառավարական տուն և Մեդվեդևի հետ ավելի քան մեկ ժամ զրույց ունեցել, որից հետո վերջիններս միասին դուրս են եկել կառավարության անդամների հետ հադիպման: Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել բոլորին պատասխանատու մոտեցման համար և հույս հայտնել, որ մինչ նոր կառավարության ձևավորումը բոլորը կշարունակեն հավուր պատշաճի աշխատել: «Այդպես էլ պետք է լինի նման իրավիճակներում, դրանք սովորական են ցանկացած երկրի համար և որևէ հատուկ բան իրենցից չեն ներկայացնում և ազդարարում են երկրում տեղի ունեցող այս կամ այն փոփոխությունների մասին` կլինեն դրանք սահմանադրական կամ այլ փոփոխություններ»,- ասել է նա: «Պարզ ասեմ. շատ բան ստացվեց, ինչ-որ բան չստացվեց: Սակայն, իրապես, այնպես չի լինում, որ ամեն բան միանգամից ստացվի, քանի որ շատ հավակնոտ նպատակներ են, շատ բարդ և շատ կարևոր մեր երկրի համար»,- ընդգծել է կառավարության նախկին ղեկավարը: Դիմելով ներկաներին` նա նշել է, որ նախարարներն աշխատել են «բացառապես բարեխղճորեն», և շնորհակալություն է հայտնել նրանց հայրենիքին մատուցած ծառայության համար: Մեդվեդևն «առավելագույն հաջողություններ» է մաղթել նոր կառավարությանը և դրա ղեկավարին` դրված նպատակներին հասնելու համար: Միշուստինը, իր հերթին, նշել է. «Ես նույնպես եղել եմ այս կառավարության անդամ, բոլոր գործընկերներին անձամբ գիտեմ: Ուզում եմ ասել, որ այսօր բոլորը նախագահի հրամանի համապատասխան շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Խնդրում եմ շարունակել նույն կերպ»: Վարչապետը խոստացել է բոլոր խորհրդակցություններից և կառավարական կազմի մասին հայտարարություններից հետո նոր հանդիպում անցկացնել: Բացի այդ, Միշուստինն ընդգծել է նախագահի ուղերձի դրույթների կատարման կարևորությունը: «Այս պահի համար ամենակարևորը նախագահի` Դաշնային խորհրդին ուղղված ուղերձն է, որի կատարմամբ էլ այժմ զբաղվում ենք»,- ասել է նա` ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով նախկին կառավարության գործընկերներին կատարած աշխատանքի համար:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34