Միացյալ Նահանգները պնդում են, որ Իրանն ամբողջովին հրաժարվի ուրանի հարստացման բոլոր աշխատանքներից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Որքան հիշում եմ, 2006-2007 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձեւ էր ընդունել, որն արգելում էր Իրանին հարստացումը [ուրանի]: Դա ՄԱԿ-ի ստանդարտ է, որից հրաժարվել է միջուկային գործարքը, եւ դա սխալ էր»,-ասել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը: «Գործարք» ասելով նա նկատի ուներ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ)՝ պայմանավորվածությունը, որն ուղղված է Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ ճգնաժամի կարգավորմանն ու 2015 թվականին Իրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի միջեւ կնքված գործարքին: Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը դուրս էր եկել ՀՀԳԾ-ից, որից հետո հայտարարել էր Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու արշավի մեկնարկի մասին: Ամերիկացի դիվանագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն 2018 թվականի մայիսին Իրանի հարցով իր ծրագրային ելույթի ժամանակ 12 պահանջ է ներկայացրել Թեհրանին Վաշինգտոնի անունից: Այդ ժամանակ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նույնպես արտահայտել էր իր կարծիքը, որ «աշխարհին անհրաժեշտ է վերականգնել հարստացման դեմ չափանիշը, որը [ժամանակին] միաձայն հաստատվել էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից»,-պարզաբանել է Հուքը: Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է պնդել այդ պահանջին վերադառնալու անհրաժեշտության շուրջ: « Դրանից պետք չէր հրաժարվել իրանցիների հետ միջուկային գործարքի հարցով բանակցությունների ժամանակ: Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ դա ճիշտ ստանդարտ է»,-նշել է Հուքը:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01