Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի` Ազգային համաձայնության կառավարության պաշտոնյաներին պաշտպանելու համար: Այս մասին հայտնել են «Ալ Արաբիա» և «Ալ Հադաթ» հեռուստաալիքները` աղբյուրների հղումով, փոխանցում է korrespondent.net-ը:
Լիբիայի մայրաքաղաք են ժամանել նաև թուրք զինծառայողներ, որոնց մի մասը կզբաղվի լիբիացի գործընկերների ուսուցմամբ, մյուս մասը` հետախուզությամբ:
Ավելի վաղ այն մասին, որ թուրքական զորքը մեկնում է Լիբիա` Ազգային համաձայնության կառավարությանն աջակցելու համար, հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիան սկսել է իր զորքը երկիր ուղարկել հունվարի 16-ից:
Լիբիայի հարցով միջազգային համաժողովն անցկացվելու է հունվարի 19-ին, Բեռլինում: Սպասվում է, որ մասնակիցները հանդես կգան երկրում հրադադարի հաստատման և նոր ընտրությունների անցկացման օգտին:
Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:
Ավելի վաղ լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Լիբիայի ներկայացուցիչների պալատի խոսնակ Աքիլա Սալեհ Իսան լքել էին Մոսկվան` առանց հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելու Ֆաիզ Սարաջի գլխավորած Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01