Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել, hրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 14:03-ին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու: Օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը: «Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ խմբագրությունը, որը գտնվում է շենքի 3-րդ հարկում նախնական հաշվարկով 5-6 հազար դոլարի վնաս է կրել: «Միջանցքը ամբողջովին ջրի մեջ է, առաստաղը փլվել է, դուռն է ջարդած, պատուհանն է ջարդած: Լավ է, որ թերթերը չեն բռնկվել, եթե բռնկվեին շատ ուժեղ հրդեհ կլիներ: Ու ամենավատն այն է, որ հրշեջներն ասում են` վնասներ չկան: Թերթի աշխատանքն այս պահին կագնած է, մտածում եմ` ինչ անեմ, ուրիշ բնակարան վարձեմ, ինչ-որ տեղ տեղափթոխվեմ ժամանակավորապես, չգիտեմ, անորոշ վիճակ է»,-ասաց նա: Սաթյանը հավելեց, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խ. Բաբայանին հարցրել է, թե ինչ է լինելու, ինչպես է փոխհատուցվելու, նա էլ ասել է, որ կհաշվարիկենք ու հեռացել է: «Ոչ մի կարեկցանք, ոչ մի բան, շուռ եկավ, օդի մեջ ասաց` դե կհաշվարկենք էլի ու հեռացավ»,- հավելեց նա:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01