ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Բեռլինի միջազգային համաժողովի շնորհիվ կբացվեն Լիբիայի նավթային տերմինալները: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:
«ԱՄՆ-ն այնտեղ ահաբեկչության դեմ պայքարում շահագրգռվածություն ունի: Բացի այդ, Լիբիայում լուրջ հնարավորություններ կան էներգետիկ ոլորտում: Ես հուսով եմ, որ այս խոսակցության արդյունքում նավթի ուղարկման խոչընդոտները երկրից կվերանան: Մենք նույնպես քաղաքական որոշման կողմնակից ենք»,-ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքը մեջբերել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Պոմպեոն նշել է նաև, որ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ հաջողվել է առաջընթաց գրանցել հրադադարի ռեժիմի ոլորտում:
«Առաջընթաց է գրանցվել ամբողջական հրադադարի ռեժիմ հաստատելու, հաշտության և զորքերի` ժամանակավորապես բարձր մարտական պատրաստության վիճակից դուրս բերելու ոլորտներում: Դեռևս շատ աշխատանք է սպասվում: Այնտեղ` մարտի դաշտում դժվարին իրավիճակ է ստեղծվել: Բայց այնտեղ (Բեռլինի բանակցություններում) ներկա էին նախագահ Էրդողանը, նախագահ Պուտինը, կանցլեր Մերկելը, և նրանք բոլորն էլ պարտավորություն են ստանձնել և ասել են, որ պատրաստվում են կրճատել ռիսկերն ու հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը: Ես լավատեսորեն եմ տրամադրված այն հարցում, որ բռնությունը կնվազի և խոսակցություն սկսելու հնարավորություն կստեղծվի Լիբիայում հակամարտող կողմերի միջև»,-հավելել է պետքարտուղարը:
Նրա խոսքով` Բեռլինում կարողացել են նաև հաջողության հասնել Լիբիայում զենքի արգելք կիրառելու հարցում:
«Ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցել, առաջընթաց գոնե այն հարցում, որ ավելի քիչ զենք և նոր ուժեր հայտնվեն տարածաշրջանում»,- ընդգծել է Պոմպեոն:
Լիբիայի խոշորագույն Էշ-Շարարա նավթահանքը փակվել է այնտեղ աշխատող լիբիական ցեղերի պահանջով: Միաժամանակ փակվել է նաև այս հանքից ոչ հեռու գտնվող Էլ-Ֆիլ հանքը: Դա տեղի է ունեցել Բեռլինում Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջի` անհապաղ նավթի արտահանումը վերսկսելու մասին հայտարարությունների ֆոնին: Տրիպոլիից 800 կմ հարավ-արևմուտք տեղակայված երկու հանքերի փակումով փաստացիորեն կանգնել է Լիբիայի ամբողջ նավթային արդյունաբերությունը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34