Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներուժը պետք Է կատարելագործել աշխարհում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն հունվարի 20-ին հայտարարել Է ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կազմակերպության ստեղծման պահից ի վեր շատ բան Է արվել նրա ռազմական բաղադրիչի կատարելագործման համար: Ստեղծվել Է ճգնաժամային հակազդման համակարգ, կազմավորվել են ՀԱՊԿ-ի (Հավաքական ուժերի) զորքերի բաղադրիչները, կանոնավոր հիման վրա անցկացվում են համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներ»,-ասել Է Շոյգուն: Դրա հետ մեկտեղ գեներալն նշել Է, որ տարածաշրջանում եւ աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն ընդհանուր առմամբ «մնում Է բարդ»: «Չի նվազում ճգնաժամային պոտենցիալը: Ուստի ի շահ ՀԱՊԿ-ի ուժային բաղադրիչի պատրաստության ապահովման եւ հակաճգնաժամային խնդիրների արդյունավետ լուծման այդ համատեղ աշխատանքն անհրաժեշտ Է շարունակել»,-նշել Է Շոյգուն: ՀԱՊԿ-ի շրջանակում կապերի զարգացումը, նախարարի պաշտոնակատարի խոսքով, «մնում Է Ռուսաստանի անփոփոխ գերակայություններից մեկը»:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34