ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է՝ պետական գնումների արդար ու թափանցիկ համակարգի ներդրումը մշտապես օրակարգային է: Նա, սակայն, բարելավման, որոշակի անելիքների կարիք է տեսնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց Երևանում «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը:
«Պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրումը օրակարգային է մշտապես: Թեպետ ներդրման օրվանից սկսած մենք համոզված ենք եղել, որ դրա նախկին վիճակի հետ համեմատած այն արդեն արդար ու թափանցիկ է, բայց մշտապես բարելավման անհրաժեշտություն ունի: Եվ վերջին ժամանակների անընդհատ անդրադարձը գնումների համակարգին, կարծում եմ, մեզ թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ դեռ անելիք ունենք»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց՝ հուսով ենք, որ կհաջողվի որոշակի բարելավում արձանագրել նաև պետական գնումների համակարգում։
Նախարարը հիշեցրեց լավագույն էլեկտրոնային համակարգ ունենալու հավանականության և գնումների բողոքարկման համակարգի հետ կապված քննարկումների մասին: Նա նշեց՝ գնումների համակարգը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն, իրենց ընկալմամբ, միշտ չէ, որ արդարացիորեն: «Սակայն գնումների գործընթացում իսկապես համարում ենք, որ անելիք ունենք: Համանման կարիքները չեն նույնականացվում որպես համանման կարիքներ: Սա արձանագրված խնդիրներից մեկն է: Մինչդեռ մենք համոզված ենք, որ համանման կարիքները պետք է նույնականացվեն որպես մի տեսակի կարիք: Օրինակ, եթե անհրաժեշտ է բոլոր պետական մարմիններում բաժակ օգտագործվի, ապա դա պետք է նկարագրված լինի մի ձևով։ Հաջորդ խնդիրն այն է, որ նույն կարիքի համար կիրառվող գործընթացը, նույնիսկ եթե դրանք միասնական նկարագրության են ենթարկվում, միշտ չէ, որ միատեսակ է։ Սա նույնպես խնդիրներից մեկն է: Եվ ենթադրվում է, որ այդ ուղղությամբ պետք է ջանք գործադրենք, որպեսզի ընթացիկ պահպանման ծախսերին վերաբերող գնումները չունենան տարբեր նկարագրություններ, և, հետևաբար, տարբեր ընթացակարգեր չկիրառվեն»,-ասաց նա:
Անդրադառնալով գնումների բողոքարկման համակարգին՝ նշեց, որ դրա հետ կապված որոշակի դիտարկումներ ունեցել են և արձանագրել են, որ համանման իրավիճակներում երբեմն միմյանց հակասող որոշումներ են ընդունվում, բայց, այդուհանդերձ, հիմնականում լինում են արդարացիորեն ընդունված որոշումներ: Ջանջուղազյանը կարևորեց բողոքարկման համակարգի արդյունավետության բարձրացումը, նա նկատեց՝ դա գնումների գործընթացի նկատմամբ հանրության հսկողության լավագույն գործիքներից մեկն է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01