«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում է նաեւ եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումը:
Համաձայն այդ փոփոխության՝ այսուհետ, անկախ աշխատավարձի չափից` կլինի բարձր, թե ցածր, բոլորը վճարելու են համահարթ՝ 23% եկամտահարկ: Այս փոփոխությունն իր վրա, իհարկե, չի զգա վարձու աշխատողների 65%-ը, այսինքն՝ մոտ 390.000 մարդ, քանզի մինչ այդ էլ մինչեւ 150.000 դրամ ամսական աշխատավարձ ստացողները 2019թ.-ին վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը:
Այս փոփոխության ազդեցությունը նկատելի կլինի միայն 150.000 դրամից մինչեւ 2 մլն դրամ ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 28%-ի չափով եկամտահարկ, եւ շատ ավելի շոշափելի է` 2 մլն-ից ավելի ստացողների համար, ովքեր մինչ այդ վճարում էին իրենց աշխատավարձի 36%-ի չափով եկամտահարկ:
Փաստացի՝ համահարթ եկամտահարկի գանձումը հանգեցնում է նրան, որ, օրինակ, 500.000 դրամ աշխատավարձ ստացողը հարկումից հետո ստանալու է 17.500 դրամ ավելի, մինչդեռ 390.000 մարդու դեպքում, ովքեր ստանում են մինչեւ 150.000 դրամ աշխատավարձ, հարկումից հետո ոչ մի լումայի ավելացում չի լինում: Արդյունքում՝ արդեն իսկ բարձր աշխատավարձ ստացողների համար ստեղծվում են առավել արտոնյալ պայմաններ:
Մի կողմ դնելով բարձր եւ ցածր աշխատավարձ ստացողներին նույն դրույքաչափով հարկելու արդարացի լինելու կամ չլինելու փաստը՝ պետք է բարձրաձայնել, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում կան թաքնված 2 խայծ-փոփոխություններ, առաջինը՝ կենսաթոշակային համակարգի վճարի, երկրորդը՝ ակցիզային հարկի եւ պետական տուրքերի դրույքաչափերի փոփոխությունները:
Այս փոփոխություններն իրենց հերթին՝ բացասական ազդեցություն են ունենալու հենց այն 390.000 մարդու վրա, ովքեր ստանում են մինչեւ 150.000 դրամ ամսական աշխատավարձ:
Ինչո՞ւ: Եկամտահարկի աստիճանական նվազմանը զուգահեռ՝ տարեկան 1%-ով աճելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարը, որը 2023թ.-ին պետք է հասնի 5%-ի՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն, որն իր հերթին՝ ենթադրում է հավելյալ գանձում աշխատավարձից:
Մյուս կողմից էլ՝ կառավարությունը որդեգրում է հարկային եկամուտների կորուստը փոխհատուցելու մեխանիզմ՝ բարձրացնելով ակցիզային հարկի եւ որոշ պետական տուրքերի դրույքաչափերը: Ընդ որում, պետական տուրքերի դրույքաչափերի աճը հունվարի 1-ից կիրառվում է ֆինանսական ոլորտում գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու լիցենզիաների տրամադրման համար, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է հանգեցնել տվյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների ու պրոդուկտների թանկացմանը:
Ինչ վերաբերում է ակցիզային հարկի դրուքաչափի բարձրացմանը, ապա վերջինս կիրառվել է օղու (բացառությամբ՝ պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի, IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի, էթիլային սպիրտի մասով: Սա նույնպես արդյունքում հանգեցնելու է տվյալ ապրանքների վաճառքի գնի բարձրացմանը, ինչն ուղղակի ազդելու է տվյալ ապրանքները սպառող քաղաքացիների գրպանի վրա:
Ի՞նչ է ստացվում: Կառավարության կողմից ուժի մեջ դրված հարկային «բարեփոխումներն» ավելի շատ նման են արջի ծառայության. մի կողմից՝ չեն գանձում, իսկ մյուս կողմից՝ ստեղծում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման համար նպաստավոր պայմաններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16