Այսօր վաղ առավոտից հանրապետության մի շարք մարզերում անասնաբուծությամբ զբաղվողներ փակել են տարբեր ավտոճանապարհներ՝ շարունակելով օրեր առաջ սկսած բողոքի ակցիաները:
Ինչպես հայտնի է՝ նրանց դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում է եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Մսավաճառները երեկ փակել էին Երևանում Տիգրան Մեծ պողոտան, ավելի ուշ ոստիկանների հորդորով բացեցին այն, որ որոշում կայացրին, որ այսօրվանից ակցիաները կիրականացվեն հանրապետության ողջ տարածքում:
Այս պահին Արարատի մարզի Խոր Վիրապ համայնքի մոտ մայրուղին փակած բողոքի ակցիայի մասնակինցերըի մոտ է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Ըստ մարզպետի՝ կարող է լինել խնդիր՝ կապված տեղափոխման, մորթի, անասունի վնասվելու հետ: «ԱԺ-ում այսօր ժամը 16-ին քննարկում է լինելու սպանդանոցների հարցի առնչությամբ: Առաջարկում ենք ժաը 18.30-ին, այդ քննարկումներից հետո հանդիպել մարզպետարանի դահլիճում, քննարկենք իրավիճակը»,- հայտարարեց մարզպետը:
Գյուղացիները համաձայնեցին սպասել մինչեւ ժամը 18.30 և բացեցին ճանապարհը:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44