Կիպրոսը քննադատում է Թուրքիայի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Թուրքիան վերածվում է ծովահենային պետության, այն բանից հետո, երբ Թուրքիան հայտնել է Կիպրոսի ջրեր նոր հորատող նավ ուղարկելու ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է «Cyprus Mail»-ը:
«Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիան վերածվում է ծովահենային պետության: Չնայած էներգետիկ փոխգործակցությանը, որը ստեղծվել էր տարածաշրջանում, Թուրքիան պնդում է միջազգային անօրինության ուղու մասին»,- նշված է Կիպրոսի նախագահի հայտարարության մեջ:
Ինչպես գրում է regionmonitor-ը, Կիպրոսը և Հունաստանը վիճարկում են տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունները: Թուրքիան պնդում է, որ միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի կառավարության՝ գազի և նավթի որոնման փորձերը թուրք կիպրոսցիների իրավունքների խախտում են:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզն ավելի վաղ հայտարարել էր, որ «Yavuz» հորատման նավը տեղակայվելու է Կիպրոսում` հորատման աշխատանքներ իրականացնելու համար:
Եվրահանձնաժողովում արտասահմանյան գործերով ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նույնպես դատապարտել է Թուրքիայի ծրագրերը՝ հայտարարելով, որ այս քայլը խախտել է երկխոսության պայմանները:
«Բարեխիղճ միջավայրի ստեղծման կոնկրետ քայլեր են անհրաժեշտ, որոնք կնպաստեն երկխոսությանը: Ավելի ընդարձակ շրջանում Թուրքիայի` որոնողական և հորատման աշխատանքներ սկսելու մտադրությունը, ցավոք, ընթանում է հակառակ ուղղությամբ»,- ասել է Ստանոն:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01