«Սասնա ծռեր» խմբի անդամների ձերբակալությունից հետո նրանց աջակցողների ակցիաների ալիքն էլ աստիճանաբար սկսեց մարել: Որքան էլ ամեն հանրահավաքի ընթացքում միմյանց քաջալերող կոչեր էին անում, միևնույն է, չունենալով հստակ քաղաքական գործողությունների քարտեզ, ակտիվիստների գործողությունները ևս գնալով զրոյացան:
Այդ ընթացքում «Սասնա ծռեր» խմբի անդամները ու հատկապես Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանույանը, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանը, քրեակատարողական հիմնարկներից հանդես էին գալիս հայտարարություններով ու պաթետիկ երկարաշունչ նախադասություններ էին ձոնում ակտիվիստներին:
Այսօր Վ. Ավետիսյանը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որում մասնավորապես նշում է.
«Ժողովուրդը գիտակցում է, որ մեր պարագայում ապստամբության իրավունքը ոչ միայն այս պահին ապրողների, այլև սերունդների ազատ և արժանապատիվ կյանքի, ազգային ապագայի, պետականության և Հայրենիքի իրավունքների երաշխիք է: Նա ոչ միայն հասկանում է, որ «քարի մեջ արյուն կա» և «եղածն էլ կկորցնեք» ասողներն իրականում ուզում են քարով ջարդել մեր գլուխը և եղածն էլ խլել մեզանից, այլև արդեն սարսափահար է արել Ցռան Վերգոյին, և իր Թուր Կեծակին է բարձրացնում «Մսրա Մելիք» համակարգին մեջտեղից կիսելու համար»:
Այսինքն՝ հեղինակը իրեն հետևող ակտիվիստներին հագեցնում է ամբողջությամբ պաթոսով, պաթետիկ ճառերով, ոգևորող ելույթով, որի հետևում, սակայն, չկա ոչ միայն ռացիոնալ ու բանական տարր, որը կարող է մտածելու տեղիք տալ, այլև «Սասնա ծռեր»-ի գործողությունների շարունակություն հանդիսացող քաղաքական հատվածին սնուցող որևէ մեսիջ:
Իսկ Վ. Ավետիսյանը, նկատենք, որ «Սասնա ծռեր» խմբի միջից շատ թե քիչ ադեկվատ կերպար է, բայց եթե նրա խոսքում ու ուղերձում չկա ռացիոնալություն ու քաղաքական ուղենիշերի սահմանում, էլ ինչ է պետք սպասել մյուսներից:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34