Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեւը հայտարարել է, որ Տաշքենդը մտադիր է առաջիկայում սահմանափակվել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակով, հայտնում է «Կոմերսանտը»: «Գիտեք, որ քաղաքական տեսանկյունից ոչ մեկը չի տա մեր անկախությունը, դա մեր ձեռքերում է եւ նախագահի ձեռքերում, ում ժողովուրդը վստահել է»,- ասել է Միրզիեւը կազմակերպությունում երկրի կարգավիճակը որոշելու մասին խոսելիս: Նա հշեցրել է, որ Ուզբեկստանը ԵՏՄ-ի մեջ չի մտնում որպես անդամ պետություն: Ուզբեկստանի նախագահը շեշտել է, որ հիմա ուզբեկական իշխանությունները «որպես դիտորդ» ուսումնասիրում են՝ «արդյոք դա մեզ համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ»: ԵՏՄ-ին անդամագրվելու Ուզբեկստանի մտադրության մասին հոկտեմբերին հայտնել էր Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն անձամբ ընդունվել էր միջինասիական հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիեւի կողմից: ԵՏՄ-ն միջազգային տնտեսական միություն է: Միության նպատակն է համակարգված տնտեսական քաղաքականության անցկացումը եւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժման գոտու ստեղծումը: Միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականին եւ ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: ԵՏՄ-ի մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44