Իրանի խորհրդարանի անդամ Ահմադ Համզեհը Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման ֆոնին խոստացել է 3 մլն դոլար վճարել նրան, ով կսպանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես նշում է Reuters-ը՝ իրանական ISNA կիսապաշտոնական լրատվական գործակալությանը հղումով, պատգամավորն այս մասին ասել է երկրի 290 տեղանոց խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ՝ խոստանալով առձեռն վճարել գումարը: «Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, Քերման նահանգի բնակչության կողմից որպես պարգև կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով»,-ասել է օրենսդիրը՝ չմանրամասնելով, թե արդյոք հայտարարությունը համաձայնեցված է եղել Իրանի հոգևոր իշխանությունների հետ: Համզեհը նաև նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենար, ապա կկարողանար պաշտպանվել բոլոր տեսակի սպառնալիքներից: Աղբյուրը հավելում է, որ Քերման նահանգը հունվարի 3-ին ԱՄՆ-ի կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ծննդավայրն է: Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34