Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը չի տալիս իր համաձայնությունը Ղազախստանից նավթի մատակարարմանը Բելառուս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հնարավոր է` Ղազախստանը կարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը համաձայնություն տա: Տարօրինակ է` մեր դաշնակիցը չի տալիս իր համաձայնությունը մեր մյուս դաշնակցից նավթի մատակարարմանը: Ինչ արած, այսպիսի իրավիճակ ունենք նավթի մատակարարման հետ կապված, պետք է լուծենք այս հարցը»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի արտահանմամբ նավթամթերքների իրացման բարելավման վերաբերյալ կազմակերպված հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի և Մոսկվայի նավթագազային վեճերի ֆոնին բազմիցս նշել է, որ երկիրն ակտիվորեն այլընտրանքային մատակարարման աղբյուրներ է փնտրում, մասնավորապես` հանրապետության համար էներգակիրների հիմնական մատակարար հանդիսացող Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածությունների բացակայության դեպքում Մինսկը կարող է Լեհաստանի միջոցով «Դրուժբա» նավթային խողովակաշարով ամերիկյան կամ սաուդյան նավթ ստանալ:
Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյն ավելի վաղ հայտնել էր, որ Մինսկը քննարկում է Ուկրաինայից, Լեհաստանից, մերձբալթյան երկրներից, Ղազախստանից և Ադրբեջանից նավթի մատակարարումների տարբերակները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի հակամենաշնորհային գերատեսչությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել հանրապետության տարածքով ռուսական նավթի տարանցման սակագների վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Բելառուսը 80 հազար տոննա նորվեգական նավթ է գնել, որը «Նավթան» նավթի վերամշակման գործարան կհասցվի Լիտվայի Կլայպեդա քաղաքի նավահանգստի միջոցով:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44