Որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, դրանում համոզվեցինք առնվազն 1 տարի առաջ: Բայց, որ Հայաստանում անգամ իշխանափոխություն չի եղել, դրանում էլ համոզվեցի հենց այսօր, երբ հետևեցի Լուսավոր Հայաստանի ներկայացրած՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության ԱԺ-ի քննարկմանը: Նախ` ինչ է հեղափոխությունը․ հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ: Հեղափոխությունը նաև կառավարման համակարգի փոփոխությունն է: Ակնհայտ է, որ չունենք որևէ հիմնաքարային փոփոխություն, թեկուզ պայմանականորեն ընդունելով, որ վերացվել է համակարգային կոռուպցիան (չվերանալու մասին նախկինում խոսել եմ): Հիմնաքարային չեն անգամ այն փոփոխությունները, որոնք ինչ-որ չափով կարող են բարելավել հանրության սոցիալական վիճակը (ըստ էության սա էլ տեղի չի ունեցել): Չունենք անգամ կազմակերպչական ու կառուցվածքային փոփոխություններ: Վառ օրինակ՝ գործող պետական ապարատի կառուցվածը, որը, բացի անվանումներից որևէ այլ իրական փոփոխության այդպես էլ չենթարկվեց: Հեղափոխության համար իշխանափոխությունը (ուժի փոփոխություն) պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է: Բայց, ինչպես արդեն ասեցի, մենք չունենք նաև իշխանափոխություն: Առնվազն Հայաստանում վերջին 1 տարում իշխանությունը չի փոխվել, քանի որ պահպանվել են նախորդ իշխանությանը բնորոշող բոլոր սյուները: Մտածողությունից մինչև վարվեցողություն և քաղաքական կամքից մինչև փաստացի իրականություն՝ որևէ երևույթ փոփոխության չի ենթարկվել: Իսկ կուսակցությունների անվանումներն ամենաանկարևորն է: Վառ օրինակ՝ այսօր ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի պատգամավորների ելույթները, իսկ վերջում՝ նախաձեռնությունը օրենսդրական հնարքի կիրառմամբ տապալելու քայլը: Հետևաբար` փոխվել են միայն դեմքերն ու անունները: Ստացվում է, որ մենք գրանցել ենք անձափոխություն, բայց ոչ երբեք իշխանափոխություն, առավել ևս՝ հեղափոխություն: Անգամ Էդմոն Մարուքյանի այսօրվա քննադատությունն ու զգուշացումն էր նույն պնդումներով կամ հիմքերով, որը նա հասցեագրում էր նախորդ քաղաքական ուժին: Այսքանից հետո դուք ինչպե՞ս եք կարողանում այլ անձանց մեղադրել նախկինների հետ մութ կապերում: Այս մասին ապագայում գուցե հանդես կգամ ծավալուն հոդվածով: Իսկ այժմ պետք է վերահաստատեմ պնդումս, որ մեզ իրական հեղափոխություն է պետք:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15