«Կարծում եմ՝ գազի սակագինը կբարձրանա 10-15 դրամով»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, հիշեցնելով, որ գործող սակագինը 139 դրամ է մեկ խորանարդի դիմաց՝ մինչև 10 հազար խմ գազի սպառման դեպքում:
«Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ 1000 խմ գազի արժեքը 15 դոլարով իջեցումից և 2019 թ. հունվարի 1-ից սահմանին արժեքը 15 դոլարով բարձրացնելուց հետո գազամատակարարը սակագինը շահույթի և ներդրումների հաշվին 30 դոլարով նվազեցրել է:
«Գազպրոմ Արմենիան» պետք է հայտ ներկայացնի՝ վերականգնելու այս 30 դոլար ծախսը: Բնակչության համար կարծում եմ, որ սակագինը կբարձրանա 10-15 դրամի չափով»,- ասել է տնտեսագետը:
Նրա խոսքով՝ գազի թանկացումը կունենա շղթայական ազդեցություն: Առաջին հերթին կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ հոսանքի մոտ 30 տոկոսն արտադրվում է ՋԷԿ-երում:
«Բնական գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն ուղղակիորեն կազդի Հայաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների գների վրա: Պատահական չէ, որ կառավարությունը 2020թ. բյուջեով նախատեսում է 4.5 տոկոս գնաճ՝ 2019թ. համեմատ մոտ 2 անգամ ավելի»,- նկատել է նա: Պարսյանն ասել է, որ թոշակի, աշխատավարձի բարձրացման, եկամտահարկի համահարթեցման կառավարության որոշումների արդյունքը ի չիք կդառնա: «Կստացվի, որ քաղաքացին 2019թ. իր նույն եկամուտով ավելի շատ ապրանք ու ծառայություն ձեռք կբերեր, քան 2020-ին իր արդեն բարձրացած եկամուտով, քանի որ ապրանքները կթանկանան: Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ավելի զգալի կլինի»,- ասել է Սուրեն Պարսյանը:
«Գազի թանկացումից ողբերգություն չսարքելու» իշխանության ներկայացուցիչների լավատեսական հորդորները Սուրեն Պարսյանը պայմանավորում է նրանց անձնական եկամուտների կտրուկ աճով. «Երբ մեր բնակչության եկամուտներն էլ, ինչպես իրենցը, 100 տոկոսով կամ 150 տոկոսով աճեին, նրանք մեծ ողբերգություն չէին ապրի գազի գնի բարձրացումից: Պետք է հասկանալ, որ Հայաստանում միայն իրենք չեն ապրում և կան աշխատող աղքատներ, մեր աշխատողների մոտ 25 տոկոսն աղքատ են: Նման սոցիալապես խոցելի խմբերի համար 1 դրամի բարձրացումն էլ շատ զգայուն կլինի»: Տնտեսագետի խոսքով՝ Կառավարության և «Գազպրոմի» միջև 1.5 տարվա բանակցությունների ընթացքում գործադիրը չկարողացավ գտնել այն խնայողությունները, ֆինանսական մուտքերը, որոնք թույլ կտային փոխհատուցել 2019 թ. հունվարի 1-ից սահմանին բարձրացված 15 դոլարը:
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
15:57 24.06.25
21:53 24.06.25
15:33 24.06.25
11:21 24.06.25
14:19 24.06.25
14:47 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03