ԱՊՀ անդամ պետությունների տիեզերքի գծով միջպետական խորհուրդը գլխավորել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահ Վլադիմիր Գուսակովը։ Չորեքշաբթի նման որոշում է կայացվել միջպետական խորհրդի առաջին նիստում, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը իրադարձության վայրից։ «Մեր միջպետական խորհուրդը բաց է Համագործակցության մյուս երկրների համար։ Յուրաքանչյուր երկիր մինչ այժմ առանձին էր զարգացնում տիեզերքի գծով իր ծրագրերը, այժմ հարկավոր է համախմբել դրանք, որպեսզի դա լինի տեղեկատվության փոխանակման ընդհանուր համաձայնեցված ծրագիր»,- նշել է խորհրդի ղեկավարը։ Գուսակովը կարծում է, որ նոր խորհրդի մասնակիցները պետք է աշխատեն «կոոպերացիայի ուղղությամբ, քանի որ կոոպերացիան միշտ թույլ է տալիս բարձրացնել փոխգործակցության արդյունավետությունը»։ «Այժմ ի հայտ կգա համակարգերը ինտեգրելու, տեղեկատվություն ստանալու եւ մշակելու, տիեզերական սարքերը կառավարելու, նոր սարքերի համատեղ մշակում (կատարելու), ծրագրավորման նորագույն մեթոդները կիրառելու, տվյալների օգտագործման հնարավորություն»,- ասել է Գուսակովը։ Նա հավաստիացրել է, որ առայժմ չորս երկիր է մասնակցում միջպետական խորհրդին՝ Բելառուսը, ՌԴ-ն, Ղազախստանը եւ Հայաստանը։ «Մենք հույս ունենք, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Ռուսաստանում, նրանց թիվը կավելանա»,- ասել է Գուսակովը։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանը տիեզերական ոլորտում առաջատար երկիր է եւ շարունակում է մշակել տեղեկատվության կարգավորման եւ ընդունման նորագույն համակարգեր»։ «Մյուս երկրները պատրաստ են միանալ այդ աշխատանքին, որովհետեւ այս ոլորտում կա կոոպերացիայի պահանջ նախկին ԽՍՀՄ տարածքում»,- նշել է ԱՊՀ երկրների տիեզերքի գծով միջպետական խորհրդի նախագահը։
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01