Իսպանիայում հունվարի 19-ից առնվազն տասը մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատՃառով, որն ուղեկցվել է քամու ուժգին պոռթկումներով, ձնատեղմամբ եւ անձրեւներով: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է El Mundo թերթը։ Հրատարակության տեղեկատվության համաձայն, նաեւ չորս մարդ մինչ այժմ անհայտ կորած է համարվում: Նրանց թվում է 25-ամյա մի բրիտանացի, որին որոնում են Բալեարյան կղզիներում: Նաեւ հաղորդվում է տասնյակ տուժածների մասին: Առնվազն 78 մարդ է Իսպանիայում բուժօգնության դիմել «Գլորիա» փոթորկի պատճառով, որը մոլեգնել է երկրի հյուսիս-արեւելքում: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է El Periodico թերթը: Նրա տեղեկատվությամբ, հոսպիտալացվել է 66 մարդ: Օդերեւութաբանները հինգշաբթի օրը նախազգուշացրել են բարձր ալիքների մասին Ժիրոնայի նահանգի (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն) ափամերձ գոտիներում եւ Մալյորկա կղզում (Բալեարյան կղզիների ինքնավար հանրակցություն): Ընդսմին, ինչպես նշում է հրատարակությունը, Պիրենեյներում պահպանվում է ձնահյուսերի վտանգը: Անբարենպաստ եղանակի պատճառով դադարեցված է արագընթաց գնացքների երթեւեկությունը Իսպանիան եւ Ֆրանսիան միացնող տեղամասում: Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունն ավելի վաղ անբարենպաստ եղանակի պատճառով արտակարգ նախազգուշացում է հայտարարել թագավորության բազմաթիվ նահանգներում: Փակվել են ճանապարհներ, նավահանգիստներ, չեղարկվել են պարապմունքները դպրոցներում, տարհանվել են տեղի բնակիչներ: Ներկայում եղանակային պայմանները բարելավվել են, բայց նախազգուշացումը դեռեւս գործում է մի քանի նահանգներում: Խոսքը վերաբերում է վերջին տարիների ընթացքում Իսպանիայում ամենաուժգին փոթորիկներից մեկին: Հունվարի 23-ին երկրի կառավարության նախագահ Պեդրո Սանդեսը պետք է այցելի տարերքի հարվածից տուժած գոտիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01