«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ 14:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին: Վերջինս Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է:
Դեպքի վայր ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, որոնց ավելի ուշ միացավ նաեւ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանը: Վերջինս, ըստ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի, եղել է կրակոցներ արձակած անձի հետ բանակցողը:
Ըստ Ահարոնյանի՝ կրակողն է պայման դրել, որ իրեն ձեռնաշղթաներ չհագցնեն բերման ենթարկելիս, եւ միայն այդ պայմանով է զենքը վայր դրել: Իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես կվարվեին այլ երկրներում փաստացի ահաբեկչի հետ, որը կրակելով մտնում է հանրային տարածք, պատանդ պահում մարդկանց եւ պահանջներ ներկայացնում: Համենայնդեպս, այդպիսի սիրալիր վերաբերմունքի չէր արժանանա որեւէ ահաբեկիչ, որի համար ՀՀ ոստիկանապետն անձամբ կբացեր իր ծառայողական մեքենայի դուռը, կնստեցներ մեքենան, ինքն էլ, նստելով մեքենայի դիմաց, բերման կենթարկեր: Այս նուրբ օպերացիան բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 29-ին Երեւանի Էրեբունի համայնքում՝ «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում, 31-ամյա Գոռ Հակոբյանը պատանդ էր վերցրել մի բնակչուհու, եւ ոստիկանները նրան վնասազերծեցին՝ կրակոցներով սպանելով նրան:
Իսկապես, երկրում իրավիճակ է փոխվել: Ինչեւէ, նշենք, որ արդեն հայտնի է երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի անունը՝ Արթուր Թորոսյան: Նա ծնվել է 1987 թվականին Արտաշատ քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զենքը, որով կրակել է, որսորդական էր, ապօրինի: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել միանգամից 3՝ 185 /ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/, 218 /պատանդ վերցնելը/ եւ 235 /ապօրինի զենք պահելը, օգտագործելը/ հոդվածների հատկանիշներով: Նրան սպառնում է 6-10 տարվա ազատազրկում:
Իսկ ինչո՞ւ էր նման արարքի դիմել: Իրավապահները դեռ չեն շտապում վարկածներ առաջ քաշել: Միայն հայտնի է, որ նրա ֆեյսբուքյան էջը բավականին ակտիվ, քաղաքականացված է եղել: Նա սատարել է Ռոբերտ Քոչարյանին: Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում Քոչարյանի որոշ աջակիցներ նրան հեռացրել են ֆեյսբուքյան ընկերների ցանկից: Գործի մանրամասները կհայտնենք առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55