ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մերձավորարեւելյան կարգավորման իր ծրագիրը հրապարակել հունվարի 28-ին Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ: «Սա հոյակապ ծրագիր է: Սա ծրագիր է, որն իսկապես կգործի»,- հավելել է նա, փոխանցում է AFP-ն: Պաղեստինցիները, որոնք չեն հրավիրվել Սպիտակ տանը Նեթանյահուի հետ հանդիպմանը, ԱՄՆ կազմակերպած բանակցություններն անմիջապես մերժել են, քանի որ նրանք մերժում են բուն խաղաղ ծրագիրը, որը մշակվում է 2017 թվականից: Ծրագրի տնտեսական մասը հրապարակվել է անցյալ տարվա հունիսին: Այն նախատեսում է 10 տարվա ընթացքում 50 մլրդ դոլարի միջազգային ներդրումներ Պաղեստինում եւ հարեւան արաբական պետություններում: Պաղեստինցիները, որոնք Թրամփի վարչակազմի հետ հրաժարվում են խոսել այն ժամանակից, երբ նա Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, մերժում են խաղաղ ծրագիրը, քանի որ այն, կարծես, թաղում է երկու պետությունների մասին որոշումը, որը տասնամյակներ շարունակ եղել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային դիվանագիտության անկյունաքարը: Թրամփը նշել է, թե իր համար հաճելի է, որ Նեթանյահուն եւ նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը նախընտրական քարոզարշավի միջնամասում գալու են Սպիտակ տուն: Իսրայելում ընտրությունները տեղի են ունենալու մարտի 2-ին: «Մենք երկու թեկնածու ունենք, չլսված բան է»,- ասել է Թրամփը: Հարցին՝ արդյոք կապ հաստատե՞լ է պաղեստինցիների հետ, Թրամփը պատասխանել է. «Մենք նրանց հետ կարճ ենք խոսել: Բայց նրանց հետ կխոսենք որոշ ժամանակ անց: Եվ նրանք դրա համար շատ խթաններ ունեն: Ես համոզված եմ, որ նրանք սկզբում, հնարավոր է, բացասաբար արձագանքեն, բայց իրականում դա անչափ դրական է նրանց համար»,- նշել է նա: Պաղեստինը, սակայն, արդեն հայտարարել է Սպիտակ տան խաղաղ ծրագիրը չընդունելու մասին: «Այս քայլը միայն հաստատում է մեր կողմից բացարձակապես այն չընդունելը, ինչը մինչեւ հիմա անում է ԱՄՆ վարչակազմը, հատկապես Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը»,- հայտարարել է Պաղեստինի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34