ՄԱԿ պաշտոնյաները չեն օգտագործում WhatsApp-ը, որովհետեւ այն անվտանգ չի համարվում, ասել է կազմակերպության ներկայացուցիչն այն բանից հետո, երբ ՄԱԿ փորձագետները մեղադրեցին Սաուդյան Արաբիային պլատֆորմի օնլայն հաղորդակցությունները Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու համար օգտագործելու մեջ, տեղեկացնում է Reuters-ը։ Ավելի վաղ ՄԱԿ անկախ փորձագետները տեղեկացրել էին, որ իրենք տեղեկություն ունեն, որը մատնանշում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանի «հնարավոր մասնակցությունը» 2018 թվականին ենթադրյալ կիբեռգրոհին, որի ընթացքում կոտրվել էր միլիարդատիրոջ հեռախոսը։ Հաշվետվությունում ասվում է, որ Բեզոսի iPhone-ը կոտրվել է վնասակար տեսաֆայլով, որն ուղարկվել է թագաժառանգի օգտագործած WhatsApp-ից։ Հարցին, թե շփվել է արդյոք ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի կամ որեւէ այլ համաշխարհային առաջնորդի հետ՝ օգտագործելով WhatsApp-ը, ՄԱԿ ներկայացուցիչ Ֆարհան Հաքն ասել է. «ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյաներին ցուցում է տրվել չօգտագործել WhatsApp-ը։ Չեմ կարծում, թե գլխավոր քարտուղարը կօգտագործի այն»։ Նա ավելացրել է, որ WhatsApp չօգտագործելու ցուցում ՄԱԿ պաշտոնական անձանց տրվել է անցած տարվա հունիսին։
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34