ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդմոն Մարուքյանը, պատասխանելով Լենա Նազարյանի քննադատական ելույթին, կասկածի տակ է դրել, որ ելույթի հեղինակը տիկին Նազարյանն է, ապա «Իմ քայլին» մեղադրել է կոնֆորմիզմի (որը, ի գիտություն Մարուքյանի, գրվում է ն-ով, այլ ոչ մ-ով) մեջ և պնդել, որ մենք մոլորվել ենք հին ու նոր Հայաստանի միջանցքներում և չենք կողմնորոշվում, թե որ ուղղությամբ շարժվել: Մարուքյանին, որը նախկինում հանրության լայն շրջանակների կողմից հաճախ կասկածվել է այլ ուժերի խոսափող լինելու մեջ (ինչին երբեք չեմ ուզեցել հավատալ և հուսով եմ, որ այդպես կշարունակվի), ուզում եմ տեղեկացնել, որ մենք մշտապես խոսել և խոսում ենք բացառապես մեր անունից և մեր տեքստերով՝ պարզ և ուղիղ: Կոնֆորմիզմի մասին խոսում է մարդ, որը Հայաստանի վերջին տարիների ոչ մի քաղաքական իրադարձության ընթացքում կտրուկ և հստակ դիրքավորում չի ընտրել, որը մշտապես փորձել է ինչ-որ կերպ շահեկանորեն տեղավորվել քաղաքական վերադասավորումների համատեքստում՝ անկախ գաղափարներից և արժեքներից: Չկողմնորոշվելու մասին խոսում է մարդ, որը պարզ և վճռորոշ իրավիճակներում, երբ պիտի ընտրես x-ը կամ կամ y-ը, միշտ ընտրել է երրորդ ճանապարհը: Հուսով եմ՝ Մարուքյանին մի օր կհաջողվի հաղթահարել իր ինքնության ճգնաժամը և, ի վերջո, դառնալ բովանդակային ընդդիմություն, իսկ մենք մեր ընտրությունը կայացրել ենք վաղուց և այն հստակ է՝ շարունակելու ենք Հայաստանում լայնածավալ բարեփոխումների գործընթացը»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55