Բեռլինի մերձակայքում, որտեղ Tesla ընկերությունը պատրաստվում է կառուցել իր առաջին եվրոպական գործարանը, հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած չպայթած 25 ռումբ: Ընդհանուր առմամբ ռազմամթերքի քաշը գերազանցում է 85 կիլոգրամը, գրում է Մոտոր-ը: Գերմանիայի տարածքում հաճախ է հայտնաբերվում 75-ամյա հնության զինամթերք, որը գցել են խորհրդային, ամերիկյան եւ բրիտանական զորքերը: Ինչպես գրում է ABC-ն, վերջին շաբաթվա ընթացքում դա արդեն երկրորդ դեպքն է. վերջերս ստիպված էին մասնակի տարհանել Քյոլնն ու Բեռլինը քաղաքների կենտրոնական մասերում հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծելու համար: Այն մասին, որ Իլոն մասկը պատրաստվում է գործարան կառուցել Գրեմանիայի մայրաքաղաքում, հայտնի էր դարձել 2019 թվականի նոյեմբերի կեսերին: Նախնական ծրագրի համաձայն՝ դրա կառուցումը կավարտվի 2021 թվականին, իսկ թողարկված առաջին մոդելը կլինի Model Y քրոսովերը: Ապագա գործարանի համար հատկացրել են ընդհանուր առմամբ 300 հեկտար հողատարածք: Այժմ շինարարները կատարում են ծառահատման աշխատանքներ եւ տարածքը նախապատրաստում շինարարության համար: Ընդ որում՝ Մասկը խոստացել է Gigafactiry-ի մերձակայքում տնկել երեք անգամ ավելի շատ ծառեր, քան ստիպված է ոչնչացնել: Բացի ամերիկյան գործարանից, որն առաջինն էր ընկերության համար, Tesla-ն ունի արտասահմանյան ձեռնարկություններ Շանհայում: Այժմ այդտեղ հավաքում են Model 3-ի ամենաբյուջետային տարբերակը, սակայն արդեն ընթացիկ տարվա ամռան ընթացքում ընկերությունը ցանկանում է նախաձեռնել նաեւ Model Y թողարկելու աշխատանքները:
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01