Իրանի զինվորականները, որոնց ղեկավարում է այաթոլլահ Ալի Խամենեին, երեք օր երկրի նախագահ Հասան Ռոհանիից թաքցրել են այն փաստը, որ ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը խոցվել է իրենց կողմից: Այս մասին տեղեկացնում է New York Times պարբերականը: Պարբերականը վերականգնել է ինքնաթիռի կործանմանը հաջորդած առաջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակացույցը: Առաջին բարձրաստիճան զինվորականը, որը իմացել է ուկրաինական ինքնաթիռի կործանման մասին, եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն: Նա իր իմացածի մասին տեղյակ է պահել գործընկերներին՝ այդ թվում Իրանի բանակի ներկայացուցիչներին: Նրանք միայն երեք օր անց են խոստովանել, որ իրենք են խոցել ինքնաթիռը: Իրանական իշխանությունները այդ ամբողջ ընթացքում հերքում էին իրենց մասնակցությունը ինքնաթիռի կործանմանը, իսկ նախագահ Ռոհանին մի քանի անգամ փորձել էր զանգահարել զինվորականներին, սակայն վերջիններս զանգերին չեն պատասխանել: Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին խոցվել էր: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01