Անցյալ տարվա առաջին մասում ես զանգ եմ ստացել այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից: Նա ասաց «Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել ամեն ձևով աջակցել, մի բան է խնդրում, ասում, որ Ալենին ասեք, որ իր հետ կապված քիչ խոսի»: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքերով, ինքը վստահ է, որ Արթուր Վանեցյանն այդ պահին միայնակ չի եղել, էլի լսողներ են եղել. «Ես ի գիտություն ընդունեցի: Ես չեմ կարող ասել, որ հենց Թովմասյանն է եղել նրա կողքը: Դրանից մի քանի օր անց Թումանյան փողոցում ես հետևից գրկաառնության արժանացա: Ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով ասաց՝ «նորմա՞լ է հիմա ամեն ինչ»: Ես զարմացել էի, մեջքից էր գրկում: Ես ասացի՝ հա, նորմալ է: Հետո հասկացա, որ դա իմ ու Վանեցյանի խոսակցության շարունակությունն էր: Հիմա Հրայր Թովմասյանը ուժեղ դեմքով հայցերից է խոսում, բայց պետք է իր հայցը ներկայացնի մի քիչ այլ ուղղությամբ: Իսկ եթե ամեն դեպքում պատրաստվում է հայց ներկայացնել…»: Հարցին՝ իսկ եթե Թովմասյանն ասի, որ ինքը սուտ է խոսում, Սիմոնյանը պատասխանել է՝ թող փորձի. «Գրիչն ու մնացածը սկիզբը չեն ու վերջն էլ չեն: Հիմա փաստացի քննություն է գնում առ այն, որ ինքը կեղծիքով է ընտրվել: Տարաթիվ են կեղծել, որպեսզի պարոն Հրայրը՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչը, 30 տարով ուզուրպացնի ՍԴ-ն»: Սիմոնյանի խոսքերով, ինքն անմեղության կանխավարկած չի խախտում. «Կա դատարան ու կտեսնենք, թե ինչ վճիռ կլինի: Բայց հավաստիացնում եմ, որ շատ մեծ խնդիրների առաջ է կանգնելու այն անձնավորությունը, ով հաճախ ստում է մեր հանրությանը և ազնիվ չի գտնվում լրագրողների առջև խոսելիս»: Վարչապետի զանգը մասին տեղյակ է Ալեն Սիմոնյանից:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44