ԱՄՆ-ում իմպիչմենտի գործընթացը ներթափանցել է նոր փուլ: Փորձագետները մոտ օրերս սպասում են քվեարկության վկաներին լսելու ու նոր փաստաթղթերի հետ ծանոթանալու շուրջ։Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այս շաբաթ ԱՄՆ Սենատում կկայանա քվեարկություն, որը կորոշի, թե արդյոք Սենատում իմպիչմենտի գործընթացի շրջանակներում պետք է թույլ տալ նոր վկաների ելույթներ ու ծանոթանալ նոր փաստաթղթերի հետ: Իմպիչմենտի գործընթացում այժմ իրենց փաստարկներն է ներկայացնում նախագահ Թրամփի պաշտպանական թիմը:
Նախկինում երբևէ Սենատը պաշտոնանկ չի արել որևէ նախագահի: Այսօր դեմոկրատները նախագահ Թրամփին մեղադրում են պաշտոնի չարաշահման ու Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մեջ: Նրանք կոչ են անում հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատին թույլատրել վկայություն տալ նոր վկաների, ովքեր ունեն կարևոր տեղեկություններ այս գործի առնչությամբ, սակայն որոշ հանրապետական օրենսդիրների կարծիքով դա իրենց լիազորույունից դուրս է:
«Նրանք Սենատից խնդրում են, որ մենք ստանձնենք հատուկ հետաքննողի գործառույթներ, հետաքննենք գործը, սակայն դա Սենատի լիազորությունների շրջանակում չէ: Սենատի լիազորությունների մեջ է մտնում գործը լսելը, իսկ փաստերը իմպիչմենտի համար պետք է հավաքի Ներկայացուցիչների պալատը: Մենք գործում ենք` հիմնվելով նրանց տրամադրած տեղեկությունների վրա»,- ասում է հանրապետական սենատոր Ջեյմս Լանկֆորդը:
Սակայն դեմոկրատները հակազդում են՝ Թրամփի վարչակազմն անհնարին է դարձրել պատշաճ տեղեկության հավաքագրումը:
Վկաների հարցում դեմոկրատների համար կարևոր նշանակություն ունի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհդական Ջոն Բոլթոնի վկայությունը: Թրամփը հակազդում է՝ Բոլթոնը տիրապետում է տեղեկության, թե ինչ է մտածում նախագահն այս կամ այն առաջնորդի մասին, ու ըստ նախագահի, եթե այդ տեղեկությունը հրապարակվի, ապա այն կարող է խնդիրներ ստեղծել արտաքին հարաբերություններում:
Նախագահ Թրամփի պաշտպանական թիմի փաստարկները լսելուց հետո սենատորները հնարավորություն կունենան գրավոր հարցերով դիմելու երկու կողմերին: Հարցերը կկարդա Գերագույն դատարանի նախագահը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44