Ես դուրս էի եկել «Բլոգնյուզի» խմբագրությունից, որ գայի Մալյանին աջակցելու, երբ մեքենա կանգնեց, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին՝ ոչ մի հիմնավորում չբերելով, ասեցին, որ բոլոր հարցերին կպատասխանեն տեղում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բլոգնյուզ» կայքի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ Ոստիկանության 6-րդ վարչությունից ազատ արձակվելուց հետո:
«Բերեցին այստեղ ու ասացին, որ ինձ բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ինչն իհարկե զավեշտ է: Ես որևէ զենք չունեմ, թերևս միայն հիբրիդային զենք ունեմ, որն օգտագործվում է սոցիալական ցանցերում՝ Նիկոլ Փաշինյանի էությունը բարձրաձայնելու համար»,- նշեց նա:
Հարցին՝ բերման ենթարկելու գործողությունները թավշյա՞ են եղել, թե՝ ոչ, նա ասաց. «Նիկոլի երազած թավշյա գործողությունն էր, ինձ պառկեցրեցին ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցրեցին, ձեռնաշղթաները հանեցին միայն քննիչի սենյակում, որ ասեմ, թե բիրտ ձևով ծեծում-սպանում էին չէ, դա չկար, բուժօգնության ծառայությունից հրաժարվել եմ: Ընդհանուր բեմադրության կանոններով սահմանված կարգով բռնություն կիրառվեց»:
Նա նշեց, որ իրեն զանգի հնարավորություն ասացին թույլ կտան միայն խուզարկությունից հետո, այն էլ արդեն դուրս եկավ: «Այս պահին ոստիկանության 6-րդ վարչությունում են գտնվում «Ադեկվադ միաբանության» հիմնադիր Արթուր Դանիելյանը, մեր ընկերներ Ազատ Ադամյանն ու Գրիգոր Մինասյանը, որքանով ես եմ տեղյակ՝ նույն կասկածանքով»,- ասաց նա:
Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ իր բջջային հեռախոսը ոչ ոք չի վերցրել, արձանագրությունն էլ կազմվել է, որ խուզարկության արդյունքում իր մոտից որևէ ապօրինի բան չի հայտնաբերվել: «Որքանով հասկանում եմ, բերման եմ ենթարկվել անանուն զանգով, որ իբր ապօրինի զենք-զինամթերք ունեմ, դա հիմք է ծառայել, որ բերման ենթարկվեմ»,- ասաց նա և հավելեց, որ փորձել են «գրիչի» թեման շեղել:
tert.am
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
10:54
10:29
10:02
10:01
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
12:38 25.06.25
10:29 25.06.25
10:54 25.06.25
11:17 25.06.25
12:17 25.06.25
12:27 25.06.25
10:01 25.06.25
10:02 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03