Կրեմլը շարունակում է վերլուծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք շարունակում ենք վերլուծել այդ տեղեկությունն ու ծրագիրը, որը պատրաստել է Սպիտակ տան վարչակազմը: Վաղը հանդիպում կանցկացվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, եւ այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկություն կստանանք»,- ասել է նա: Պեսկովի խոսքով՝ «դեռեւս կարելի է միայն նշել, որ ծրագրին աջակցում են Իսրայելն ու մի շարք այլ պետություններ, սակայն կոշտ քննադատության է արժանացել գործարքի անմիջական մասնակից Պաղեստինի կողմից»: «Դուք գիտեք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ մերձարեւելյան «հնգյակի» պատասխանատու մասնակիցը: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է շարունակել ջանքերը՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու համար»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: «Դարի գործարքը» Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է այսպես կոչված «դարի գործարքի» առանցքային դրույթների մասին: Գործարքի հիմքում ընկած է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը։ Պաղեստինի տարածքը, որը կազմված է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի Արեւմտյան ափից, առաջարկվում է անխզելիորեն կապել տրանսպորտային արագընթաց հաղորդակցությամբ, այդպիսով, ըստ Թրամփի, արաբական պետության տարածքը կրկնակի կմեծանա։ Փաստաթղթում հատուկ ուշադրություն է հատկացված Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (ըստ Նեթանյահուի՝ խոսքը Երուսաղեմի Աբու Դիս արվարձանի մասին է) եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը։ Որպես խաղաղ գործընթացի պայման ԱՄՆ նախագահը նշել է Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժմանն աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից։ Ընդ որում՝ Վաշինգտոնը պնդում է չորս տարով «սառեցնել» հրեական բնակավայրերի շինարարության ծրագրերը պաղեստինյան տարածքում։ Որպես կարգավորման պայման ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ: Իսրայելի վարչապետը հավանություն է տվել Թրամփի առաջարկին եւ պատրաստակամություն հայտնել անհապաղ սկսել պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ «ՀԱՄԱՍ» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները վճռականորեն մերժել են ԱՄՆ նախագահի առաջարկները:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
10:29 25.06.25
12:27 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03