«Որոշակի տեղեկություններ լրացվեցին և՛ ռազմաքաղաքական, և՛ օպերատիվ, և թե՛ մարտավարական օղակներում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Վերջինիս խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի զգալի մասը պետք է փոխանցվի ՊՆ-ին, և հանձնաժողոը պետք է համապատասխան աշխատանք կատարի։
Օհանյանը վստահությունուն հայտնեց, որ 2016 թվականից մինչև այսօր ՊՆ-ն բավականին աշխատանքներ տարել է։
Նա նշեց, որ իր եզրահանգումները՝ կապված քառօրյա պատերազմի հետ, չեն փոխվել. բանակն իր առջև դրված խնդիրները կատարել է։
«Դեռ ավելին, մեր բանակի հրամանատարական կազմի, սպաների, ենթակաների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ ՀՀ-ի պաշտպանության նախարարության գործողությունները Արցախի բանակի հրամանատարության հետ համագործակցության արդյունքում կարողացել են մարտական գործողությունները կանգնեցնել»,- նշեց Օհանյանը։
Ռազմաքաղաքական հարթությունում, Օհանյանի խոսքով, ՊՆ-ի եզրահանգումները բերել են նրան, որ ՀՀ-ի և ԱՀ-ի զինված ուժերը՝ բոլոր օղակներով, ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակահատվածի անցնելու, որովհետև այդ ամենը տարիների ընթացքում փորձարկվել է։
Բացի այդ, զինված ուժերի զարգացումը, որ իրականացվել է մի քանի փաստաթղթերով, նաև առաջին գծում եղած դասավորությունը՝ անհրաժեշտ ինժեներական սարքավորումներով, տալիս էր հնարավորություն՝ Ադրբեջանի կողմից նմանատիպ հարձակումների ժամանակ մարտական գործողություններ վարելու՝ ելնելով իրադրությունից։
«Հրամանատարական կազմը, ենթակաները, նրանց բարոյահոգեբանական մակարդակը, զինված ուժերի պատրաստության համար ուսումնանյութական բազան ապահովել են ոչ միայն մարտավարական, այլ նաև ուրիշ օղակներում գործողություններ վարելը։ Դա երևացել է զորամասերի հրամանատարական կազմի և զինվորների քաջագործություններով։ Դա մեկ օրում չի լինում։ Եթե 2016 թվականին անձնուրաց կռվել է Արցախի ՊԲ-ն, ապա դա տասնյակ տարիների ընթացքում ուսուցման և դաստիարակության ավանդույթների հիման վրա է ձևավորվել»,- նշեց Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ քառօրյայի ընթացքում եղել են նաև բացթողումներ, սակայն ճակատագրական սխալներ չեն եղել։ Նրա խոսքով, չկա աշխատող մարդ, ով սխալներ թույլ չի տալիս. «Սխալ ունենալը, և այն վերացնելը մեծ թերություն չէ։ Սխալ ունենալը, բայց չվերացնելը, նման է ռազմի դաշտում զորքը անտեր թողնելուն»։
Օհանյանը նշեց, որ բացթողումների համար Արցախի Հանրապետության ղեկավարությունը որոշումներ ընդունել են և համապատասխան կարգապահական գործոռույթներ են իրականացրել՝ տույժեր, պաշտոններից ազատումներ։
Օհանյանը շեշտեց, որ զինված ուժերի հրամանատարական կազմն իր անելիքներն իմացել է և իր պարտակաություններն իրականացրել է. «Նյութատեխնիկական ապահովման շրջանակում որևէ խնդիր չի եղել։ Ուզում եմ հավաստիացնել, որ ավելի ցածր օղակներում բացթողումներ եղել են, դա էլ գալիս է պատերազմի բարդություններից»։
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
10:54
10:29
10:02
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
10:29 25.06.25
12:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03