Թաիլանդի ուղղիչ հաստատությունների վարչությունը կալանավորների բժշկական պատրաստության նախագիծ է թողարկել, որը ենթադրում է, որ նրանք պետք է օգնեն բժիշկներին և բուժքույրերին այլ կալանավորների` նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Bangkok Post թերթին: Նախագծին կմասնակցի 50 կալանավոր: Վարչության ղեկավար Նարաս Սավեստանանի խոսքով` կալանավորներին կընտրեն երկրի տարբեր բանտերից, որից հետո վերջիններս ութօրյա դասընթաց կանցնեն Բանգկոկի բանտերից մեկում: Այնուհետև նոր հմտություններով և գիտելիքներով կալանավորները կվերադառնան իրենց բանտեր` հիվանդների խնամքի համար: Սավեստանանը հավելել է, որ նման միջոցառումները կօգնեն ավելի քան 380 000 բանտարկյալ ունեցող բանտերում լուծել բժշկական անձնակազմի խնդիրը: Թաիլանդական բանտերը լի են, այդ պատճառով էլ այնտեղ վարակները հեշտորեն ու արագ են տարածվում: «Ամբողջ երկրի բանտերում այս պահին 314 չինացի բանտարկյալ կա, ևս 14-ը նոր է ժամանել: Որքանով որ տեղյակ ենք, նրանք կորոնավիրուսով վարակված չեն, սակայն բանտարկյալների պատրաստությունը կօգնի վարակի բռնկման դեպքում»,- հավելել է վարչության պետը: 14 բանտարկյալից որևէ մեկը Չինաստանի Ուհան քաղաքից չի ժամանել: Իշխանությունները նշել են, որ այլ կալանավորների համար նոր դասընթաց կնախատեսվի առաջին 50 բանտարկյալի դասընթացներից օրեր անց:
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01