Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խուսափել է պատասխանել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հարցին: Այս մասին տեղեկացնում է eurointegration.com կայքը: Ելույթի ու շփման համար Զուրաբիշվիլիին տրամադրվել էր 60 րոպե ժամանակ, սովորաբար արտասահմանցի առաջնորդներն այդ ժամանակի մեծ մասը թողնում են հարցուպատասխանի համար: Սակայն Զուրաբիշվիլին խոսել է 50 րոպե և շատ քիչ ժամանակ է տրամադրել հարցուպատասխանին: Միակ հարցին, որը վերաբերում էր Վրաստանի նկատմամբ ագրեսիայի համար Ռուսաստանին պատժելուն, նա այդպես էլ չի պատասխանել: Ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Ալեքսեյ Գոնչարենկոն խնդրել է Զուրաբիշվիլիին բացատրել` արդյոք պաշտոնական Թբիլիսին կաջակցի՞ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը, քանի որ այդ հարցը ներկայում քննարկվում է Եվրոպայի խորհրդում: Վրաստանի առաջնորդը խուսափել է առարկայական մեկնաբանություններ տալ հարցի շուրջ` նշելով միայն, որ Ռուսաստանի համար ավելի հեշտ կլինի «պատժամիջոցների հին, մոնիթորինգային մեխանիզմի» առկայության դեպքում խուսափել այդ պատժամիջոցներից: «Ռուսաստանը, իրոք, չի կատարում իր պարտավորությունները: Խնդիրն այստեղ այն է, որ ինչքան մեծ է պետությունը, այդքան քիչ է նրա նկատմամբ ուշադրությունը մոնիթորինգային ընթացակարգերի ժամանակ»,-ասել է Վրաստանի նախագահը: Նշվում է նաև, որ հունվարի 27-ին Վրաստանի արտգործնախարար և ներկայում Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի ղեկավար Դավիդ Զալկալիանին, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, նույնպես խուսափել էր խոսել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին:
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01