Սննդի կամ ծանրոցների առաքման միջոցով նոր կորոնավիրուսով վարակման վախն արդարացված չէ, քանի որ օդակաթիլային ճանապարհն է համարվում այս վիրուսի փոխանցման հիմնական եղանակը, իսկ վարակման կանխարգելման համար առաջին հերթին անհրաժեշտ է հիգիենայի կանոններին հետևել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետ Չժան Լյուբոյի հայտարարությանը:
«Նախևառաջ, վիրուսը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ սննդի միջոցով վիրուսի ուղղակի փոխանցման ռիսկը փոքր է, դեռևս չկան հստակ ապացույցներ, որ վիրուսը կարող է առաքման միջոցով (պատրաստի սննդի, մթերքի կամ ծանրոցների-խմբ.) փոխանցվել մարդկանց»,- նշում է փորձագետը:
Փորձագետի խոսքով` «առաքումը ստանալուց հետո անհրաժեշտ է հետևել ձեռքերի հիգիենային, իսկ արտաքին փաթեթավորումը` դեն նետել»:
Միևնույն ժամանակ պատրաստի կերակրի տարաներն անհրաժեշտ է ախտահանել և մաքրել անձեռոցիկներով կամ թղթե սրբիչով:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Վերջին տեղեկությունների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 259-ի, վարակվածների թիվը մոտ 11 100 է:
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01