Մինսկում փետրվարի 1-ին տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը, հայտնում է belta.by-ն: «Ես անկեղծորեն ուրախ եմ մեր հանդիպման համար: Առնվազն երկու պատճառով, առաջինը` Դուք ԱՄՆ ժամանակակից քաղաքականության ճարտարապետներից մեկն եք: Այդպես է մեզ մոտ ընդունված համարել: Երկրորդ` շատ լավ է, որ Դուք երկու երկրների միջև տարաբնույթ չհասկացվածություններից հետո ռիսկի եք դիմել և եկել Մինսկ»,- ասել է Լուկաշենկոն: Նշվում է, որ Բելառուսի նախագահն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումն սկսել է բռնապետության մասին կատակով: «Մեզ մոտ բռնապետությունը տարբերվում է նրանով, որ բոլորը հանգստանում են շաբաթ և կիրակի օրերին, իսկ նախագահն աշխատում է»,- կատակել է Լուկաշենկոն: Ընդհանուր առմամբ, Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել քննարկել բոլոր հարցերը, որ առկա են երկկողմ օրակարգում: «Դուք պետք է իմանաք, որ Դուք եկել եք նորմալ երկիր, որտեղ նորմալ ժողովուրդ է ապրում: Ժողովուրդ ու երկիր, որը պատրաստ է աշխատել հանուն կայունության ու խաղաղության»,- հավելել է Լուկաշենկոն: Պոմպեոն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի խնդրում Բելառուսին ընտրել իր ու Ռուսաստանի միջև: «Ես հուսով եմ, որ մենք կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները ներդրումների գծով, որպեսզի Բելառուսն ունենա ինքնիշխանություն և անկախություն: Ես այսպես եմ հասկանում, որ դա այն է, ինչ դուք ուզում եք»,- ասել է նա: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, մինչ այս, Պոմպեոն այցելել էր Կիև, որտեղ մի շարք հանդիպումներ էր ունեցել` այդ թվում նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01