Չինական Բարեգործական դաշինքը ավելի քան 10 միլիարդ յուանի (1.46 միլիարդ դոլար) չափով կամավորական նվիրատվություններ է գրանցել 2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի դեմ պայքարի համար, հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով Zhongguo Xinwenwan տեղեկատվական կայքը: Ըստ այդ տվյալների` նշված գումարի 22 տոկոսը տրամադրել են չինական ընկերությունները և տեղական բիզնեսի ներկայացուցիչները: Խոշոր չափերի ներդրում են կատարել այնպիսի կորպորացիաներ, ինչպիսիք են Alibaba-ն, Baidu-ն և Tencent-ը: Ինչպես նշել են դաշինքում, բոլոր բարեգործական միջոցները ստացվում են «տեղական օրենսդրությանը համապատասխան` բացարձակ թափանցիկ հիմունքներով»: Չինաստանում նոր կորոնավիրուսի հզոր բռնկում է գրանցվել, որով, ըստ պաշտոնական վիճակագրության, վարակվել է ավելի քան 11.7 հազար մարդ, մահացել է 259 բնակիչ: Երկրի ավելի քան 18 հազար քաղաքացի թոքաբորբի կասկածով գտնվում է բժիշկների հսկողության տակ: Փորձագետները վիրուսի տարածման գագաթնակետն ակնկալում են փետրվարի կեսերին: 2019-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր անհայտ տեսակի թոքաբորբի մասին ավելի քան 11 միլիոն բնակչությամբ առևտրատնտեսական խոշոր կենտրոնում` Վուհան քաղաքում: Հունվարի 7-ին հաջողվել էր հայտնաբերել հիվանդության հարուցիչը` 2019-nCoV կորոնավիրուսը, որը գրանցվել էր նաև 23 այլ երկրում, այդ թվում նաև` Ռուսաստանում: ԱՀԿ-ն Չինաստանում թոքաբորբի բռնկումը ճանաչել է որպես միջազգային արտակարգ իրավիճակ:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03