Թվում է՝ մեդուզաները դանդաղաշարժ եւ ծույլ են միայն նրանց համար, ովքեր մակերեսային տեղեկություններ ունեն մեդուզաների մասին: Իրականում դրանք ամենաարդյունավետ լողորդներն են, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնք ստեղծել են կիբորգ մեդուզաներ, որոնք ունակ են կատարել հետախուզական առաքելություն ծովում, հաղորդում է Planet- today-ը: Բիոհիբրիդային օրգանիզմը, որի հիմքում կենդանի մեդուզա է, որը համալրված է մի շարք բարձր ճշգրտության սենսորներով, որոնց շնորհիվ կիբորգ մեդուզան կարող է գրանցել մի շարք միջավայրային պարամետրեր: Կիբորգն արդեն անցել է առաջին փորձարկումներն ու ցուցադրել հիանալի հեռանկարներ: «Էլեկտրական կարդիոխթանիչը, որը մենք տեղադրել ենք կենդանի մեդուզայի մարմնի մեջ, գեներացնում է ազդակները հատուկ հաջորդականությամբ, որի շնորհիվ մենք կարող ենք կառավարել կիբորգի վարքը: Էլեկտրական ազդակները ստիպում են մեդուզային շարժվել ավելի մեծ արագությամբ, սակայն այստեղ կարեւոր է չափի զգացումը կենդանու օրգանիզմը չվնասելու համար»,-պատմել են անհավանական տեխնոլոգիայի հեղինակները՝ Սթենֆորդի համալսարանի աշխատակիցները: Գիտնականներն ասում են, որ կիբորգ օրգանիզմները չեն օգտագործվի ռազմական նպատակով: Այսինքն՝ կիբորգ մեդուզայի հետախուզական ունակությունները կսահմանափակվեն օվկիանոսի խորքերի մասին տեղեկատվության հավաքագրմամբ: Բացի մեդուզաներից, գիտնականները փորձարկում են նաեւ այլ ծովային կենդանիներին կիբորգների վերածելու հնարավորությունը:
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01