v
2019-nCoV կորոնավիրուսի տարածման նախավերջին՝ չորրորդ, մակարդակն է սահմանվել Բուլղարիայում: Հրատապ միջոցների շուրջ քննարկում է տեղի ունեցել երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի եւ մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների միջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք կարող արգելել մարդկանց ճանապարհորդել շրջաններ, որտեղ տարածված է հիվանդությունը, սակայն քանի դեռ չի ստեղծվել վիրուսի դեմ պատվաստանյութը, անհրաժեշտ է ապահովել հիվանդության տարածման վերահսկողության ամենաբարձր միջոցները»,-ընդգծել է Բորիսովը: Բուլղարիայի վարչապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել Չինաստանի քաղաքացիներին, որոնք ժամանում են Չինաստանից՝ նշելով, որ «նրանք բոլորը պետք է գտնվեն կարանտինում»:
«Այդ քայլերն ուղղված չեն Չինաստանի դեմ, սակայն հիվանդության տարածման վախն այնքան մեծ է, որ մենք պետք է սահմանափակենք այդ երկրի քաղաքացիների տեղաշարժը»,-ասել է Բորիսովը; Նա հանձնարարել է, որ կարանտինին ուղղված միջոցառումները տարածվեն նաեւ նավերի անձնակազմերի շրջանում, որոնք ժամանում են երկրի նավահանգիստներ:
Ուժեղացվել են անվտանգության միջոցառումները օդանավակայաններում, որտեղ ուղեւորները կանցնեն բուժզննում եւ ջերմախցերի կիրառմամբ ստուգում, որոնք հեռակա մակարդակում չափում են նրանց մարմնի ջերմաստիճանը: Ռազմաբժշկական ակադեմիայում եւ մի շարք այլ բժշկական հաստատություններում կան հատուկ պալատներ, որոնցում կարող են հոսպիտալացնել հիվանդներին: Երկիր բերվել են ռեակտիվներ եւ հիվանդության լաբորատոր ախտորոշման համար նյութեր:
Բուլղարիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւան տեղեկացրել է, որ կիրակի Չինաստանից հայրենիք կվերադառնան բուլղարացի ուսանողներ: Նախ երկու կանանց ինքնաթիռով կտեղափոխեն Ֆրանսիա, այնուհետեւ բժիշկների ուղակցությամբ ռազմատրանսպորտային ինքնաթիռով նրանք կժամանեն հայրենիք, որտեղ անմիջապես կանցնեն 14-օրյա կարանտին:
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01