Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նոր գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի խաղաղության պլանը դժվար թե հաջողվի։ Բորելը ելույթ էր ունենում Հորդանանում՝ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է euronews-ը։ «Մենք շատ լավ տեղյակ ենք, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը պատմության մեջ ամենաերկար, ամենացավալի և բարդ հակամարտություններից մեկն է։ Վերջին 50 տարվա փորձը ցույց է տվել, որ առանց բոլոր կողմերի համաձայնության, ոչ մի խաղաղության պլան հաջողության հասնելու հնարավորություն չունի», - ասել է Բորելը լրագրողներին: ԱՄՆ նախագահի իսրայելա-պաղեստինյան խաղաղության ծրագիրը կամ «դարի գործարքը» լայնորեն մերժվել է արաբական առաջնորդների կողմից։ Բորելը այց է կատարելու նաև Իրան։ Նշենք, որ ըստ Թրամփի խաղաղության պլանը կազմված է 180 էջից, որով առաջարկվում է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից և Հորդանան գետի արևմտյան ափից, առաջարկվում Է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ, որով արաբական պետության տարածքը կրկնակի կմեծանա: Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք, իսկ Պաղեստինին առաջարկվում է մայրաքաղաք ունենալ Արևելյան Երուսաղեմում, որտեղ «ԱՄՆ-ը հպարտորեն կբացի իր դեսպանությունը»։
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01