ARM | RUS |

«Մարտի 1»-ի գործի` հատկապես կարևոր հանգամանքները նախաքննության գաղտնիքի անվան տակ հանրությունից թաքցվում են, դրանք պետք է պարզաբանվեն. Կոստանյանը նշել է, թե որ դեպքում կվերադառնա

03.02.20 | 16:23

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը ևեթ վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Գ.Կոստանյանի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև:

«Հարգելի քաղաքացիներ.

Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդորում, որպեսզի դա արվի հրապարակային և մեր հասարակությունը հասկանա իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Միաժամանակ, նկատի ունենալով «Մարտի 1-ի» գործի մասշտաբայնություն, այդ թվում՝ հենց իշխանությունների կողմից տարբեր միջազգային հարթակներում այդ հարցի միակողմանի ներկայացվածությունը, գտնում և պնդում եմ նաև, որ այդ հրապարակային քննարկմանը հրավիրվեն և մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ (Եթե իշխանությունները դժվարություն կունենան Հայաստանում ԵԽ և ԵՄ և այլ դեսպաններին կամ միջազգային իրավաբանների ներկայությունը այդ խորհրդակցությանը հրավիրելու հարցում, ես կապահովեն վերջիններիս ներկայությունը:) Քննարկմանը մասնակցողների թիվն ու անձանց ընտրությունը թողնում եմ ՀՀ վարչապետի հայեցողությանը:

Թեև ես կողմնակից չեմ քրեական գործերը հրապարակայնորեն քննարկելուն, այնուամենայնիվ, հարցերին հրապարակային պատասխանելու իմ պահանջը պայմանավորված է երկու հիմնական պատճառով՝

1. «Մարտի 1-ի» գործի հասարակական քննարկումը ընդգծված և միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում և տարբեր երկրների դեսպանների մակարդակով,

2. իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով առանց որևէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ և այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչն եղավ նաև իմ դեպքում:

Իհարկե, ես կարող եմ այն ամենը, ինչը ցանկանում եմ հայտնել, գտնվելով Հայաստանից դուրս՝ հրապարակել որևէ հայտարարությամբ: Սակայն իմ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ես անգամ պատրաստ եմ վերադառնալ լավ գիտակցելով, որ այդ խորհրդակցությունից հետո ինձ կալանավորելու են, բայց մեր հասարակությանը պետք է հարց և պատասխանի միջոցով տեղեկացնել ոչ միայն ինձ մեղադրանք առաջադրելու հիմքերի և պատճառների, այլև՝ «Մարտի 1-ի» գործի հատկապես կարևոր այն հանգամանքները, որոնք հանրությունից թաքցվում են նախաքննության գաղտնիքի անվան տակ:
Հետևաբար, ես առաջարկում և պնդում եմ, որ իրենց որդեգրած սկզբունքով (բաց և թափանցիկ) Ձեզ պետք է հիմնավորեն իրենց հրապարակած փաստաթղթերի բովանդակությունը, քանի որ առանց որևէ ապացույցի կարելի է անել ցանկացած հայտարարություն և մեղադրել ցանկացածին և ամեն ինչում:

Ընդորում, այս իմաստով, իրավապահ մարմինների նախկին «բաց, թափանցիկ, ժողովրդական և հրապարակային» գործելաոճը փոխվեց «նախաքննական գաղտնիք»-ի անվան տակ: Սակայն այս հարցով նախաքննության գաղտնիք այլևս չկա, քանի որ ՀՔԾ հաղորդագրությամբ հրապարակվել են ոչ միայն գործի հանգամանքները, այլև՝ անգամ վկաների անունները և իրենց ցուցմունքներն ըստ էության: Իսկ թե ինչ ցուցմունքներ են տվել այդ վկաները և ինչի դիմաց, ես կհայտնեմ հրապարակային խորհրդակցության ընթացքում:

Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի վարչապետը պետք է հատկապես շահագրգռված լինի նման հրապարակային քննարկմամբ` երկու պատճառով. նախ քանի որ, թափանցիկությունը և ժողովրդի հետ բաց քննարկումն իր կողմից հայտարարվել է, որպես առաջնահերթություն, և երկրորդ` քանի որ նման քննարկումը հնարավորություն կտա նրան գնահատելու իր ենթակայության ներքո գործող իրավապահ մարմինների աշխատանքի պրոֆեսիոնալիզմի մակարդակն ու առանձնասենյակում իրեն զեկուցվող իրավական նրբությունների արժանահավատությունն ու հիմնավորվածությունը: Այսինքն, վարչապետն առնվազն հնարավորություն կունենա համոզվելու, թե իր աշխատասենյակում զեկուցված գործը որևէ կերպ հիմնավորված է, թե՝ ընդամենը հայտարարություններ են:

Պատասխանատու ձևով հայտարարում եմ.

Եթե նշված հրապարակային քննարկման ընթացքում ՀՀ իրավապահ մարմիններին կհաջողվի ներկայացնել ինձ առաջադրված մեղադրանքը հիմնավորող և հաստատող քիչ թե շատ ողջամիտ գոնե մեկ ապացույց կամ հիմնավորում (չեմ խոսում ապացույցների համակցության մասին) ապա պատրաստ եմ կրել քրեական պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ: Ավելին, հայտարարում եմ նաև. եթե այդ հրապարակային քննարկման ընթացքում ես չկարողանամ իմ ասած ամեն մի բառը հիմնավորել ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային քրեական իրավունքի դրույթներով և ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, այլև՝ առնվազն քրեական իրավունքի հայրենական և այլ երկրների դասագրքերով, ապա, անգամ եթե իրավապահ մարմինները չներկայացնեն որևէ ապացույց իմ մեղավորությունը հիմնավորելու համար, այդ պայմաններում ևս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն:

Քննարկման օրը, ժամը, վայրն ու ձևաչափը հստակեցնելուց հետո պարտավորվում եմ մեկ օր առաջ լինել Հայաստանում:

Հ.Գ. Այս առաջարկիս հիմքում ընկած է մի խորքային պատճառ, որի համար ցանկանում եմ հատուկ դիմել նաև «Մարտի 1-ի» բոլոր տուժողներին և նրանց հարազատներին, ինչպես նաև այս գործի բացահայտմամբ իսկապես մտահոգ մեր քաղաքացիներին.

Հարգելիներս.

Մի՞թե պարզ չէ, որ ճանապարհը, որով այս պահին գնում է մեր իրավապահ համակարգը, չի պատասխանում այն կարևորագույն հարցին, թե ի վերջո ինչ հանգամանքներում զոհվեցին և վիրավորվեցին Ձեր հարազատները, ովքեր էին իրականում մեղավոր նրանց մահվան մեջ:

Սահմանադրական կարգի տապալման համար 12 տարի առաջ մեղադրվում էին այլ անձինք, հիմա՝ բոլորովին այլ անձինք, վաղը, վստահ եմ, պարզվելու է, որ 2008թ սահմանադրական կարգը տապալել են ուրիշները: Սակայն անկախ նրանից, թե ով է տապալել սահմանադրական կարգը և այն տապալվել է, թե՝ ոչ, դա որևէ կերպ չի վերաբերում 10 անձանց մահվան և դրանց մեղավոր անձանց բացահայտման հարցին, քանի որ մինչ այժմ որևէ անձի սպանության հանցակազմով որևէ մեկին անգամ մեղադրանք առաջադրված չէ: Ի դեպ չնայած դեռևս նախկինում պարզվել և մեղադրանք է առաջադրվել չորս անձի «Չերյոմուխայից» զոհված 3 անձի մահվան փաստի կապակցությամբ, ներկայիս իրավապահ մարմինները չեն կարողանում անգամ հստակեցնեն այդ մեղադրանքները: Ես վստահ եմ, որ պետական բյուջեի հաշվին զոհերի հարազատներին տրված փոխհատուցումը չի կարող չեզոքացնել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու Ձեր մղումը:

Մի՞թե չեք տեսնում, որ քրեական գործում տարբեր հնչեղ անուններ ներգրավելով ուղղակի փորձ է կատարվում հանրության ուշադրությունը շեղել «Մարտի 1-ի» սպանությունների իրական մեղավորներին գտնելու իրենց անկարողությունից կամ ցանկության բացակայությունից:

Հայտարարում եմ, որ ցանկության և համապատասխան մասնագիտական կարողությունների առկայության պայմաններում այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում: Պատճառները շատ խորն են, և դրա համար է «Մարտի 1-ի» գործը հատուկ գերքաղաքականացվում: Առաջին պլան են մղվել, ոչ թե մահվան բացահայտման հանգամանքների մասնագիտական քննությունը, այլ տվյալ գործը քաղաքական նպատակներով օգտագործելու և PR-էֆեկտ ապահովելու մարտավարությունը:
Ասածս հետևյալն է, եթե իսկապես կա ցանկություն «Մարտի 1-ի» 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարել իրական քայլեր, և բացահայտել իրական մեղավորներին, ապա, հաշվի առնելով գործի վերաբերյալ բազմաթիվ նոր հանգամանքներ, որոնք առկա չեն եղել իմ պաշտոնավարման ժամանակ, ես պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով և ունեցած տեղեկատվությամբ աջակցել 10 անձանց մահվան փաստերի և դրանց մեղավորների բացահայտմանը, սակայն հրաժարվել և այսուհետ նույնպես հրաժարվելու եմ մասնակից լինել անբովանդակ բացառապես քաղաքական շոուներին:

Ի դեպ, նման շոու մասնակից երբեք չեմ դարձել և չեմ դառնալու ինչպես որպես իրավապահ համակարգի պաշտոնյա, այնպես էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, իսկ նման առաջարկներ, պետք է խոստովանեմ, ստացել եմ, սակայն բոլորից հրաժարվել եմ:

Անձի մեղավորությունը որոշվում է ոչ թե հեռուստատեսությամբ արված հայտարարությամբ, այլ ապացույցներով: Ես մեր հասարակությունից թաքցնելու ոչինչ չունեմ և եթե իշխանությունները «Մարտի 1-ի» գործով նույնպես չունեն թաքցնելու որևէ բան և վստահ են, որ իմ նկատմամբ գործով կներկայացնեն իրենց արված հայտարարությունը հիմնավորող գոնե մեկ ողջամիտ ապացույց (չեմ խոսում ապացույցների համակցության մասին) ուրեմն իմ առաջարկը, անկասկած, ընդունելու են: Տեսնենք...

Հ.Գ. Ես երբեք չեմ եղել որևէ կուսակցության անդամ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, և ցանկանում եմ ուղղակի բացառապես իրավական հարթության մեջ մեր հասարակությանը տեղեկացնել «Մարտի 1-ի» 10 զոհերի և իմ անձի վերաբերյալ հայտարարություններին և դրանց հիմնավորումներին:

Հարգանքով՝ Գևորգ Կոստանյան»:


Այսօր Միջինքն է

Այսօր Միջինքն է

14:49

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի

14:33

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի...

14:15

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը. Արմեն Աշոտյան

Պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 միլիարդ դոլարով ավելացել է երկրի...

13:44

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է...

13:23

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

Զոհվել է «WarGonzo» նախագծի հեղինակ Եվգենի Նիկոլաևը

13:14

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը

Գլխավոր դատախազը վերացրել է ՊՆ N զորամասում 2018-ին պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով...

13:08

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող թալանի. Մեսրոպ Առաքելյան

Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կատարված և կատարվող...

12:51

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Երևանն ու Վաշինգտոնը պատրաստ են ստորագրել միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին...

12:22

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր

Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն...

12:04

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

Վթար՝ Ազատավանում․ զոհ կա

11:44

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել (տեսանյութ)

Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին հրթիռային հարված է հասցվել...

11:33

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

11:09

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացմանը

Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության...

10:33

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում 1023 տոննա հացահատիկ

10:04

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն իսկ կատարվում են բացառապես ԿԿՀ եզրակացության հիման վրա

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն իսկ կատարվում են...

09:33

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:04

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․...

18:41

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես....

18:39

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ Գրիգորյան

ԱԺ-ում կքննարկվեն առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները. Գևորգ...

18:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44