Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) դեմ է արտահայտվել այսպես կոչված «դարի գործարքին»՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի վարչակազմի պլանին: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ ամփոփելով ԻՀԿ-ի խորհրդակցության արդյունքները, որն արտաքին գործերի նախարարների մակարդակով փետրվարի 3-ին կայացել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԻՀԿ-ն հայտարարել է, որ «չի ընդունում Մերձավոր Արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ-ի իշխանությունների պլանը»: Ինչպես նշել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքին, «ԻՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները միաձայն ընդունել են Պաղեստինի կողմից ներկայացված բանաձեւը, որը մերժում է «դարի գործարքը»: Հունվարի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին հայտարարել է այսպես կոչված դարի գործարքի՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման հանգուցային դրույթները, որոնց հիմքում երկու պետությունների փոխադարձ ճանաչումն է: Վաշինգտոնն առաջարկում է Պաղեստինի տարածքը, որը բաղկացած է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք է կրկնակի մեծանա: Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը, Վաշինգտոնը հաստատակամորեն մտադիր է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»: Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը: ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ; Նաթանյահուն պաշտպանել է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Մինչդեռ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01