Թուրքիայում հունվարին ինֆլյացիան արագացել է երրորդ ամիսն անընդմեջ՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները: Թուրքիայում հունվարին սպառողական գները տարեկան արտահայտությամբ աճել են 12,15 տոկոսով 2019 թվականի դեկտեմբերի 11,8 տոկոս աճից հետո: Այս մասին վկայում են Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալները, փոխանցում է Vesti-ն: Bloomberg-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները միջինը կանխատեսել էին ինֆլյացիայի մինչեւ 11,9 տոկոս արագացում: Նախորդ ամսվա հետ համեմատած՝ հունվարին սպառողական գներն աճել են 1,35 տոկոսով: Հունվարին ինֆլյացիայի արագացումը պայմանավորված էր ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի գների դինամիկայով, որոնք բարձրացել էին տարեկան արտահայտությամբ 42,2 տոկոսով: Սննդամթերքի գնաճը հունվարին դանդաղել է մինչեւ 9 տոկոս՝ նախորդ ամսվա 10,9 տոկոսից: Հիմա աճի տեմպերը Կենտրոնական բանկի տարեվերջյան 11 տոկոս կանխատեսումից ցածր են: Բազային ինդեքսը, որը հաշվի չի առնում սննդամթերքի եւ էներգակիրների անկայուն գները, աճել է մինչեւ 9,9 տոկոս: Արտադրողների ամսական արտահայտությամբ գնաճը հունվարին արագացել է 0,7 տոկոսից մինչեւ 1,8 տոկոս: Ինֆլյացիայի արագացումը կարող է Թուրքիայի Կենտրոնական բանկին ստիպել կասեցնել դրամավարկային քաղաքականությունը մեղմելու ցիկլը: Կարգավորողը հունվարին շաբաթական ՌԵՊՈ-ի տոկոսադրույքը 12 տոկոսից նվազեցրել է մինչեւ 11,25, որն ամենազուսպ քայլն էր հուլիսին դրամավարկային քաղաքականության մեղմման մեկնարկից: Սա ցույց է տալիս այն, որ ռեցեսիայից հետո տնտեսության վերականգնմանը զուգահեռ դրամական խթանումը կրճատվում է: Ինֆլյացիան 2018 թվականի արժութային ճգնաժամից հետո ավելի քան 25 տոկոս բարձրակետից նվազել է, որի հետեւանքով թուրքական լիրան գրեթե 30 տոկոսով արժեզրկվել էր: Դրան հաջորդած ռեցեսիան հանգեցրել էր նրան, որ 2019 թվականին տնտեսական աճը գործնականում դադարել էր: Կենտրոնական բանկը ճգնաժամին արձագանքել էր տոկոսադրույքը մինչեւ 24 տոկոս մակարդակ բարձրացնելով՝ այդ նիշին մնալով մինչեւ անցյալ տարվա հուլիս: Թուրքիայի Կենտրոնական բանկի դրամական քաղաքականության վերաբերյալ հաջորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 19-ին:
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01