Մարտին Եվրոպայում կայանալիք ԱՄՆ-ի Defender 2020 զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France-Presse-ին: «Զորավարժություններն ուղղված չեն ինչ-որ կոնկրետ երկրի դեմ: Դրանց նպատակն է արագ ամերիկյան զորքեր տեղակայել Եվրոպայում՝ դաշինքի դաշնակիցներին պաշտպանելու համար: ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, եւ կայանալիք զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում: Մենք չենք փորձում հակազդել Ռուսաստանի, սակայն այս պահին իրականությունն այն է, որ այդ երկրի գործողություններն ազդում են տարածաշրջանի կայունության եւ անվտանգության վրա»,- ասել է նա: Նա հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ երկրները պատշաճ կերպով տեղեկացվել են ԱՄՆ-ի կայանալիք մանեւրների մասին: «Ռուսաստանն իրավունք ունի իր սահմանների ներսում իրեն անվտանգ զգալ, ինչպես եւ Հյուսիսատլանտյան դաշինիք դաշնակիցներն իրենց սահմանների ներսում»,- ասել է Ստոլտենբերգը: Defender 2020 զորավարժությունները կդառնան 25 տարվա մեջ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ամենամասշտաբային զորավարժությունները: Հյուսիսատլանտայն դաշինքի կառույցներն այդ զորավարժությունների ընթացքում ենթակա դեր կունենան, կզբաղվեն ԱՄՆ-ի 17 գործընկեր երկրների կոնտինգենտների գործողությունների համակարգմամբ եւ լոգիստիկայով: Մանեւրներին կմասնակցի 37 հազար մարդ, դրանց անցկացման կենտրոնը կդառնա Գերմանիան, սակայն այդ մանեւրների առանձին տարրեր կանցկացվեն ՆԱՏՕ-ի 10 պետությունների տարածքներում, այդ թվում Լեհաստանի եւ Բալթյան երկրների հետ ռուսական սահմանների մոտ:
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01