ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել երեկ Այովայում կայացած հանրապետականների կուսակցական ժողովներում, հաղորդում է Հանրապետական կուսակցության բաժանմունքը Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այովա նահանգում Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ստանալով ձայների մեծամասնությունը, հաղթել է»,- ասվում է տեքստում: Երկուշաբթի ժողովներ են անցկացրել ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները: Այդ հանդիպումներում՝ այսպես կոչված կոկուսներում, ընտրում են պատվիրակների, որոնք կուսակցությունների առաջիկա ազգային համագումարներում կպաշտպանեն նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախատեսված ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու այս կամ այն հավակնորդին: Ըստ ձայների հաշվարկի արդյունքների՝ Թրամփին աջակցել է հանրապետականների 97,15%-ը: Հանրապետականների կողմից առաջադրված այլ թեկնածուներն են՝ Իլինոյս նահանգից նախկին կոնգրեսական, ռադիոմեկնաբան Ուիլյամ Ջոզեֆ Ուոլշը եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ուիլյամ Ֆլոյդ Ուելդը, նրանք հավաքել են յուրաքանչյուրը մեկ տոկոսից ավելի ձայն: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 32 հազար մարդ: «Այսօր երեկոյան Այովայում մեզ համար մեծ հաղթանակ էր: Շնորհակալություն»,- Twitter-ի իր էջում արդյունքները մեկնաբանել է Թրամփը: Այովայում Թրամփի հաղթանակը սպասելի էր: Երկրում կուսակցական ակտիվիստների ժողովներ անցկացնելու ավանդույթն սկիզբ է առել 1972 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր Այովան սկսել Է քաղաքական ճնշաչափի դեր խաղալ յուրաքանչյուր ընտրական շրջափուլի սկզբում: Փետրվարի 11-ին Նյու Հեմփշիր նահանգում տեղի կունենան երկրում առաջին սկզբնական ընտրությունները ազգային համագումարների պատվիրակներ առաջադրելու նպատակով: Սկզբնական ընտրություններից կուսակցական ակտիվիստների ժողովները տարբերվում են նրանով, որ առաջինները կազմակերպվում են կուսակցությունների տեղական բաժանմունքների կողմից, իսկ երկրորդները՝ նահանգների ընտրական հանձնաժողովների կողմից: Փետրվարի 22-ին ակտիվիստինների ժողովներ կանցկացվեն Նեւադայում, իսկ փետրվարի 29-ին Հարավային Կառոլինայում՝ սկզբնական ընտրություններ: Կարեւորագույն փուլերից մեկը կլինի մարտի 3-ին՝ «սուպերերեքշաբթի». ազգային համագումարների պատվիրակների ընտրություններ կանցկացվեն 17 նահանգներում: Պատվիրակների առաջադրման գործընթացը կավարտվի Կուլումբիա մայրաքաղաքային օկրուգում հունիսի 16-ին: Հյուսիսային Կառոլինա նահանգի Շառլոտ քաղաքում օգոստոսի 24-27-ին կայանալիք համագումարում Հանրապետական կուսակցությունից թեկնածուի առաջադրման համար կպահանջվի 2441 մասնակիցներից 1276-ի ձայները: Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին, որը կկայանա Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում հուլիսի 13-16-ին, առաջին փուլում թեկնածուի առաջադրման համար կպահանջվի 3979 պատվիրակներից առնվազն 1990-ի աջակցությունը:
13:48
13:23
13:05
12:49
12:36
12:15
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01