«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ տհաճ է, երբ հրապարակային վիրավորում են Հայաստանի ղեկավարին, բայց . . . Ատելությունն ու թշնամությունը որդի պես կրծում և թունավորում է մեր հասարակությունը, պառակտում և բաժանում հանրության տարբեր խմբերին և շերտերին։ Շատ վտանգավոր է և արդեն հատել ենք թույլատրելի բոլոր սահմաններն ու կարմիր գծերը։ Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ չափազանց տհաճ է, երբ վիրավորում և հայհոյում են Հայաստանի ղեկավարին, անպատվում ու պախարակում են նրան։ Սա պետության և պետականության խնդիր է, ինչը չի ընկալվում քաղաքական դիմակայության և հակամարտության մեջ գտնվող քաղաքական բեևեռների և դրանց օդիոզ ներկայացուցկչների կողմից։ Բայց ստիպված եմ փաստել, որ կրկնակի տհաճ է, երբ այդ սահմաններն ու գծերը հատում է հենց ինքը՝ պետության ղեկավարը։ Ոչ մի կերպ չեմ կարող ընկալել և հասկանալ նրա շուրթերից հնչող փողոցային բառամթերքը, չմտածված ու չհաշվարկված հայտարարությունները, կոպիտ և վիրավորական արտահայտությունները։ Եթե «ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու» մասին խոսում է քաղաքական ընդդիմադիր ուժի որևէ ներկայացուցիչ, ապա դա անընդունելի է, սխալ է, սակայն երբ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» հրաման է հնչեցնում պետության ղեկավարը, ապա դա ոչ միայն սխալ է և անընդունելի, այլևս անօրինական է ու պաշտոնական դիրքի չարաշահումը, քանի որ պաշտոնատար անձը գործում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իսկ «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» լիազորություն ՀՀ վարչապետը չունի և չի կարող ունենալ։ Եթե պետության ղեկավարը իրեն թույլ է տալիս որոշել, թե ով տեղ ունի Հայաստանում, ով ոչ, ապա ի՞նչ պահանջել արմատական ընդդիմությունից։ Եթե Հայաստանում օրինականության պաշտպան և երաշխավոր ոստիկանությունը ահաբեկիչին ծառայողական մեքենայով է ուղեկցում, իսկ ոստիկանապետը նրա առջև բացում է մեքենայի դուռը, սակայն այդ նույն ոստիկանությունը ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին ձեռնաշղթաներով ու կարմիր բերետավորներով բերման են ենթարկում, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անօրինական և չարդարացված ուժ են կիրառում ու նվաստացնում նրանց արժանապատվությունը, ապա ի՞նչ իրավունքով պահանջենք այդ նույն ընդդիմադիրներից, որ հանդուրժող և կոռեկտ լինեն իրենց խոսքում։ Երբ ասում ենք, որ օրվա իշխանությունը ուղիղ պատասխանատու է երկրում կատարվող ամեն ինչի համար, հենց սա ի նկատի ունենք։ Երբ ասում ենք, որ այլակարծությունը նորմալ է և պետք է, իսկ նրանց նկատմամբ իշխանության կողմից կազմակերպված ագրեսիվ իրական և ֆեյքային հարձակումները վտանգավոր են ներքին կայունության համար, հենց սա ի նկատի ունենք։ Հարգելի իշխանություններ, հարգելի պարոն Փաշինյան խնդրում/հորդորում/պահանջում եմ դադարեցնել ատելության և թշնամանքի գեներացումն ու տարածումը, զգույշ և պատասխանատու լինել արտաբերած խոսքերի, գնահատականների մեջ, հավասարակշռված և հաշվարկված լինել ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին գնահատական հնչեցնելու և գործողություններ կատարելու հարցում։ Անջատեք ֆեյքային ֆաբրիկաները, զսպեք ձեր ագրեսիվ և հիստերիկ կողմնակիցներին, չափավորեք Ձեր և ձեր թիմի անդամների տրված գնահատականներն ու արտահայտությունները։ Հավատացնում եմ Ձեզ, որ սա անելով Դուք կզսպեք և կսահմանափակեք ձեր իշխանության ընդդիմախոսներին և կտաք հնարավորություն քաղաքական գործընթացները տեղափոխել ազգային և պետական շահերի հարթություն, առաջ բերել իրական օրակարգ և լցնել այն քաղաքական բովանդակությամբ։ Վստահ եղեք, սրանից առաջինը կշահեք Դուք, ապա Հայաստանը և վերջապես, մեր քաղաքացիները»։
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42